Կանանց սեռական դիսֆունկցիա (Female Sexual dysfunction)
Advertisement 1000 x 90

Կանանց սեռական դիսֆունկցիա (Female Sexual dysfunction)

Շատ է խոսվում տղամարդկանց սեռական թուլության մասին: Սակայն նույնքան կարևոր է նաև անդրադառնալ կանանց սեռական խանգարումներին: Արևմտյան հասարակություններում նույնպես կա որոշակի ամաչկոտություն սեռական խնդիրների վերաբերյալ: Սակայն ամենուրեք սեռական պրոբլեմներն ունեն կարևոր ազդեցություն ոչ միայն զույգերի ինտիմ կյանքի, ընտանիքի, աշխատանքի, այլ նաև մարդկանց փոխհարաբերությունների վրա:

Սեքսուալությունը կոմպլեքս պրոցես է, որը պայմանավորված է նեյրոգեն, անոթային և էնդոկրին համակարգերի գործունեությամբ: Ինչ նշաններով են արտահայտվում սեռական խանգարումները: Կանանց սեռական դիսֆունկցիան արտահայտվում է սեռական ցանկության և ակտիվության նվազումով կամ բացակայությամբ, սեռական հարաբերության ցավոտությամբ, հեշտանքի (լիբիդո) խանգարումներով և այլն: Արևմտյան վերջին վիճակագրական տվյալները հաստատում են, որ կանանց մոտ 40%-ն ունեն սեռական պրոբլեմներ:

Որոնք են այս խանգարումների պատճառները: Կան երկու կարևոր գործոններ. ֆիզիոլոգիական և հոգեբանական: Ֆիզիոլոգիականը կապված է հորմոնալ (էստրոգեններ) բալանսի խանգարման, անոթային և նյարդային հիվանդությունների հետ, իսկ հոգեբանականը` ինքնագնահատման, մարմնի գեղեցկության, զուգընկերի հետ հարաբերությունների, դեպրեսիայի, սեռական և ընտանեկան դաստիարակության հետ:

Պետք է նշել նաև, որ հակադեպրեսանտների, հակահիպերտենզիվ (արյան զարկերակային ճնշումն իջեցնող) և որոշ այլ դեղամիջոցների կիրառումը բացասական ազդեցություն ունի սեռական կյանքի վրա:

Բուժման կարևոր կետերն են. սեռական կյանքի մասին բավարար գիտելիքներ ստանալ, սեռական կյանքին ավելի լուրջ ու ծրագրավորված մոտենալ, հոգեբանական բարդույթներն ու պրոբլեմները հաղթահարել, օրգանիզմի հորմոնալ բալանսը պահպանել…:

Ամեն դեպքում, բուժման բոլոր մեթոդներն ուղղված են վերականգնելու կանանց սեռական առողջությունը: Իսկ վերջինիս պահպանումը կարևոր է ընտանեկան երջանկության և ամրապնդման համար:

urolog.am