Օգտատեր Արթուր Եղիազարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Ծնունդով Բարձր Հայքի Խաղդո ձորի Սպեր բերդաքաղաքից Հովհաննես անունով մի հայ, աշխատանք փնտրելու համար մեկնեց Եվրոպա և երկար դեգերելուց հետո՝ հաստատվեց Անգլիայի Ստրեդֆորդ քաղաքում: Անգլիայում Հովհաննեսին անվանում էին Ջոն: Այստեղ ամուսնանալով մի շիկահեր անգլուհու հետ՝ 1564 թվականին ունեցավ իր Ուիլյամ Շեկ որդուն: Ինչո՞ւ որդու անունը Ուիլյամ Շեկ դրեց: Ինքը, Հովհաննեսը, իր նախնիների պես՝ գենետիկորեն սևահեր էր: Բոլոր մյուս զավակները նույնպես սևահեր էին, իսկ այս մեկը ծնվեց շիկահեր: Հավանաբար մոր ժառանգականության ազդեցությունն էր: Ու ինքնաբերաբար՝ Հովհաննես-Ջոնն իր այս որդուն սկսեց անվանել Ուիլյամ Շեկ, մանավանդ, որ անգլիացիների համար էլ այսպես որդուն անվանելը բարեհունչ էր, միայն թե «Շեկ»-ի փոխարեն «Շեք» էին անվանում, քանի որ նրանց հնչյունաբանությամբ բառի վերջին «կ»-ն «ք» էր հնչում:
Հովհաննես-Ջոնը երբեք չէր մոռանում իր հայրենի Սպեր բերդաքաղաքը, որն ընկել էր թուրքերի լծի տակ: Միշտ հպարտությամբ նշում էր իր սպերցի լինելը: Զավակներին միշտ ասում էր, որ իրենք սպերցի են: Ուիլյամ Շեկին էլ էր ասում: Ավելին՝ նրան կանչելիս միշտ ասում էր «Ուիլյամ Շեկ Սպերցի»: Այնքան ասաց Ուիլյամ Շեկ Սպերցի, Ուիլյամ Շեկ Սպերցի, որ բոլորը Շեկին սկսեցին հենց այդպես էլ անվանել՝ Ուիլյամ Շեքսպերցի: Բայց անգլո-սաքսոնացիների հնչյունային համակարգի համար բարդ էր այդպես կանչելը, սկսեցին մի փոքր աղավաղված կանչել, և Ուիլյամ Շեք Սպերցի ասելու փոխարեն սկսեցին կոչել Ուիլյամ Շեքսպիր»:
Հ.Գ. Իմ պատասխանը թուրք կեղծպատմաբան Քադիր Մըսըրօղլուին