Դժվար ա մերժողական դիրք բռնելուց իջնելն ու գիտակցելը, որ, ասենք, ձայն վաճառած էն ձյաձյան ապրիլյան պատերազմում սահմանին էր, «մեկ ա իրենք են հաղթելու, ես ո՞վ եմ» ասող ծյոծյան քեզ համար ամենախրթխրթան հացերն ա ընտրում վաճառելիս, որովհետև նկատել ա, որ դրանք ես նախընտրում: Փողոցներում տասովշիկություն անող էն տղան ուղեկցել ա քեզ, որ գիշերով մենակ չգաս տուն, իսկ այ էն աղջիկը, որ լաչառությունը կապել էր, ասենք, լավ ա երգում:
Որ կողմ նայես՝ մերոնք են: Ու ազնիվ չի մեր, չակերտավոր, «ինտելեկտուալ բարձրությունից» հոխորտալն ու մատ թափ տալը մերոնց վրա՝ քաղաքացիական բարձր գիտակցություն չունենալու համար, անձը սոցիումում չկարևորելու համար, պատասխանատվություն չվերցնելու համար: Ուղղակի երբ Աստվածաշնչում գրում էին «սիրիր մերձավորիդ», տասովշիկություն չկար, դրանով ա դժվար: Էս մերձավորներին սիրելը բարդ ա, մեր սպասածը չեն, մեր ուզածը չեն, իրականում՝ չպիտի էլ լինեն: Բայց դե, լավն ենք, վատն ենք, էս ենք: Ուրիշ մերոնց ենք ուզում, պիտի աշխատենք, շատ ավելի լավ:
Նեղսրտությունից գոռգոռում ենք, քավության նոխազ ենք ման գալիս, բայց հարցի լուծում չի: Էսքան բաց նյարդերից հետո մեծ մասդ հաստատ գլխացավ ունի: Սուրճի վայելքը ոչ մեկը դեռ չի խլել մեզնից: Փոքր վայելքներից նաև էսքան մանթո ու կախսիրտ վիճակում է պետք օգտվել: Մեկ էլ տեսար՝ ֆռթցնելու ընթացքում աշխարհը փրկելու ծրագիրը հորինեք, ո՞վ գիտի:
Այսօր արթնացել ենք լրիվ նույն Հայաստանում, գուցե՝ ավելի վատում, ժամանակը ցույց կտա: Բայց էմոցիոնալությունը լուծում չի: Սուրճ խմենք, անցնենք մարդա մեր ճռռոցին: Էսպես չի մնալու: