«Հեյդար Ալիևն այնքան է շողոքորթում Բիլ Քլինթոնին, որ վերջինս Ալիևին առաջարկում է իր PR-ով զբաղվել». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Հեյդար Ալիևն այնքան է շողոքորթում Բիլ Քլինթոնին, որ վերջինս Ալիևին առաջարկում է իր PR-ով զբաղվել». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ում գրում է.

«Հեյդար Ալիևն այնքան է շողոքորթում Բիլ Քլինթոնին, որ վերջինս Ալիևին առաջարկում է իր PR-ով զբաղվել։
Գաղտնազերծում #3

Սպիտակ Տան արխիվում մի հիանալի փաստաթուղթ է պահպանվել։ Ներկայացնում եմ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ` 1997թ․։ Մեկնաբանություններ չեմ անում։ Թարգմանել եմ հիմնական թեզերը՝ կից կա նաև գաղտնազերծված սղագրությունը։

ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ: Ես շատ ուրախ եմ, որ Դուք այստեղ եք։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: Ես նույնպես ուրախ եմ լինել այստեղ: Սա պատմական իրադարձություն է ինձ համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ պաշտոնական այցով ԱՄՆ հրավիրելու համար: Շատ շնորհակալություն։
ՆԱԽԱԳԱՀ: Մենք բոլորս անհամբերությամբ սպասում էինք Ձեր այցին, սա նաև հնարավորություն է շարունակել մեր երկխոսությունը և առաջընթաց գրանցել մեր հարաբերություններում, որոնք, կարծում եմ գերազանց վիճակում են։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: Ես անհամբեր սպասում էի այս այցին: Ես սպասում էի այս այցին ավելի քան երկու տարի: Նյու Յորքում 1994թ․ մեր հանդիպումից հետո մենք ստեղծել ենք անկեղծ և բարեկամական հարաբերություններ։ Հետագայում, ամեն անգամ, երբ մենք հանդիպում էինք, Նյու Յորքում, Բուդապեշտում և այլն, այդ հանդիպումներից հետո ես ոգևորվում էի: Ամեն անգամ, երբ ես հանդիպում եմ Ձեզ մենք պետք է հնարավորություն ունենանք լուծելու մեր խնդիրները: Դրանով է պայմանավորված, իմ ցանկությունը գալ ԱՄՆ, Սպիտակ Տուն։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Սպիտակ Տանը։
ՆԱԽԱԳԱՀ: Եվ լավ եղանակին։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: Շատ լավ եղանակ է։ Մենք ենք կազմակերպել։
ՆԱԽԱԳԱՀ։ Մենք շնորհակալ ենք։ Ես սիրում եմ գալ այստեղ և աշխատել այս գրասենյակում, հատկապես, այսպիսի հիանալաի օրերին։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: Այո, շատ գեղեցիկ է: Բլեյեր Հաուսը նույնպես շատ գեղեցիկ է: Ես մեծ ջերմությամբ եմ հիշում Նյու Յորքում իմ ընդունելությունը։ Ես հանդիպում եմ ունեցել պարոն Ալբերտ Գորի, տիկին Օլբրայթի հետ և ես ուրախ էի, որ Դուք նրան ուղարկեցիք Ադրբեջան: Ես լավ քննարկումներ ունեցա պրն․ Բերգերի և պրն․ Թալբոթի հետ Բաքվում:
ՆԱԽԱԳԱՀ: Նրանք զեկուցել են ինձ: Ես նախանձում եմ: Նրանք են իրականացնում բոլոր ճամփորդությունները, իսկ ես պետք է մնամ այստեղ և աշխատեմ։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: Դրա համար էլ ես Ձեզ հրավիրել եմ Ադրբեջան և ցանկանում եմ վերահաստատել հրավերը: Դուք այցելել եք Ասիա, Ռուսաստան և Եվրոպայի շատ երկրներ, բայց մեր տարածաշրջանն ավելի գեղեցիկ է: Հետևաբար, ես սպասում եմ Ձեզ անհամբերությամբ Ադրբեջանում։ Ադրբեջանում Դուք համարվում եք մեր երկրի թիվ մեկ բարեկամը: Նախագահական ընտրությունների ժամանակ բոլորը Ադրբեջանում աղոթում էին Ձեր վերընտրվելու համար և Աստված լսեց մեր աղոթքների։
ՆԱԽԱԳԱՀ։ Ես շատ բախտավոր եմ։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: Երկրորդ անգամ, երբ դուք ընտրվեցիք նախագահի պաշտոնում, դա մեծ հաջողություն էր և մենք սպասում ենք, որ դուք պետք է նոր քայլեր է ձեռնարկեք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների խորացման համար և օգնեք Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնք մեր առջեւ ծառացած են: Կովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ Ես գիտեմ, որ Դուք նայում եք այս ուղղությամբ, սակայն պետք է արագացնել այդ գործընթացը:
ՆԱԽԱԳԱՀ: Հուսով եմ, որ մենք կարող ենք արագացնել գործընթացը: Մենք շատ տպավորված ենք այն առաջընթացով որ դուք արձանագրել եք Ձեր երկիրի համար բավականին դժվարին պայմաններում:
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ։ Այո։
ՆԱԽԱԳԱՀ: Հուսով եմ, որ դրանք կամրապնդվեն և կարծում եմ, որ Կոնգրեսը կդառնա ավելի բաց Ադրբեջանի համար, քանի որ Դուք առաջընթաց եք արձանագրել, հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում, և եթե մենք կարողանանք լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կարծում եմ, չի լինի որևէ սահմանափակում, և մեր երկու երկրների միջև հարաբերությունները կխորանան: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես գիտեի, որ լավ ապագա է սպասվում Ձեր երկրին՝ էներգետիկ ռեսուրսների և ռազմավարական դիրքի շնորհիվ, որ գրավում է Ադրբեջանը: Այդ որոշումները, որ դուք կայացրել եք, լուրջ ազդեցություն կունենան Ադրբեջանի և տարածաշրջանի ժողովուրդների համար։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: Դուք իրավացի եք: Մենք կարողացանք ստեղծել քաղաքական եւ հասարակական կայունություն Ադրբեջանում: Ժողովրդավարության զարգացումը, շուկայական տնտեսությունն և մարդու իրավունքների պաշտպանությունը գործընթացներ են, որոնք շարունակվում են: Մենք արդեն իրականացնում ենք այս քաղաքականությունը և դա ռազմավարական ուղի է մեր երկրի համար: Առավել բարդ խնդիրն է Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես ներկայացրել եմ Ձեզ մանրամասները նախորդ մեր քննարկումների ժամանակ: Մենք ենք ցանկացել, որ Միացյալ Նահանգները դառնա Մինսկի խմբի համանախագահ։ Մենք շատ ջանք ենք թափել դրա համար: Ադրբեջանի համառությունը հանգեցրեց երեք համանախագահների ձևաչափին։ Մենք վստահում ենք Ձեզ ավելի շատ, քան որեւէ մեկին և կարծում ենք, որ ԱՄՆ-ն կարող է ավելի կարևոր դեր խաղալ, քան որևէ մեկը։ Նույնիսկ փոքրիկներն են Ադրբեջանում հավատում նախագահ Քլինթոնին։
ՆԱԽԱԳԱՀ։ Երևի Դուք զբաղվեք իմ հանրային կապերով!
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ: Ես շատ ուրախ կլինեմ գալ եւ քարոզել ձեզ արտաքին քաղաքականության օգտին: Ես գիտեմ, որ դուք շատ բան եք արել: Դուք ընդլայնել եք ՆԱՏՕ-ն՝ ի հեճուկս Ռուսաստանի աղմուկին։ Դուք դա արել եք և դա Ձեր հաղթանակն է։ Երբ ես այցելեցի Կոնգրես, Կոնգրեսը պատրաստվում էր քվեարկության և ես գիտեմ, որ առաջին անգամ է, որ այսպիսի հավասարակշռված բյուջե եք ներկայացնում և Դուք հասել է Ձեր նպատակին։ Բացի այդ դուք ստեղծել եք տասը միլիոն աշխատատեղ:
ՆԱԽԱԳԱՀ։ Նա կարող է զբաղվել իմ PR-ով! Կանչեք իմ մամուլի խոսնակին այստեղ!․․․»

Սուրեն Սարգսյան,
Վաշինգթոն



Նման նյութեր