Արդյո՞ք երեխայիս անհրաժեշտ է վիտամիններ ընդունելը. merpoqrike.am
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք երեխայիս անհրաժեշտ է վիտամիններ ընդունելը. merpoqrike.am

Վիտամիններն ու տարբեր հանքային հավելումներն ընդհանուր առմամբ անհրաժեշտ չեն միջինում առողջ, միայն կրծքով կերակրվող երեխային կյանքի առաջին տարվա ընթացքում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ վիտամիններ, ֆտորը, երկաթը, ջուրը, հյութը, կաթնախառնուրդը (formula), և հավելյալ սնունդն օգտակար չեն առողջ ու կրծքով կերակրվող երեխայի համար կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում և որոշները կարող են նույնիսկ վնասակար լինել: Կան որոշ դեպքեր, երբ վիտամինային հավելումներ ստանալու անհրաժեշտություն կարող է առաջանալ կրծքով կերակրվող երեխաների մոտ կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում (առանձնահատկությունները կներկայացվեն ստորև):

Ամերիկյան Մանկաբուժության Ակադեմիան(ԱՄԱ) խորհուրդ է տալիս բոլոր երեխաներին կատարել Վիտամին K-ի ներարկումն անմիջապես ծնվելուց հետո՝ նորածինների մոտ հեմոռագիկ հիվանդության ռիսկը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև հավելյալ վիտամին D-ի օգտագործումը՝ նվազ արևի ճառագայթների և ռախիտի աճի պատճառով:

Որոշ վաղաժամ ծնված երեխաների մոտ(երբ քաշը 1500 գրամից ցածր է/3.3 ֆունտ) կարող է անհրաժեշտություն առաջանալ հավելյալ վիտամինների և հանքային նյութերի, որոնք կարելի է ավելացնել նրանց մայրական կաթին՝ մինչև երեխային տալը:

Հաջորդիվ ավելի մանրամասն ինֆորմացիա է ներկայացված որոշակի վիտամինների և հանքային նյութերի հանդեպ երեխայի պահանջների վերաբերյալ:

Վիտամին A

Կրծքի կաթը վիտամին A-ի բնական, հիանալի աղբյուր է հանդիսանում: Երեխաներին վիտամին A-ի անբավարարությունից պաշտպանելու համար կրծքով կերակրումն ամենալավ եղանակն է: Կրծքով կերակրվող երեխաների մոտ վիտամին A-ի անբավարարությունը հազվադեպ հանդիպող երևույթ է, նույնիսկ աշխարհի այն տարածքներում, որտեղ վիտամին A-ի անբավարարությունը լայն տարածում ունի:

Վիտամին B1 (թիամին)

Եթե մայրիկը բավականաչափ թիամին է ստանում, ապա մայրական կաթն անհրաժեշտ պաշար ունի և հավելումների անհրաժեշտություն չկա: Եթե մայրիկը թիամինի անբավարարություն ունի, ապա հավելյալ թիամինի ավելացումը մոր սննդակարգում կավելացնի թիամինի քանակը մայրական կաթում(թիամինը հեշտությամբ լուծվում է ջրում) անհրաժեշտ քանակությամբ: Թիամինի անբավարարությունը հազվադեպ երևույթ է Միացյալ Նահանգներում:

Վիտամին B2 (ռիբոֆլավին)

Հավելումները չեն խրախուսվում կրծքով կերակրվող երեխաների մոտ, քանի որ ռիբոֆլավինի անբավարարությունը զարգացած երկրներում հազվադեպ հանդիպող երևույթ է: Մայրական կաթում ռիբոֆլավինի մակարդակը բավականին կայուն է և անփոփոխ:

Վիտամին B6

Եթե մայրիկը բավականաչափ վիտամին B6-ի պաշար է ստանում, ապա առողջ երեխայի համար լրացուցիչ հավելումների կարիք չկա: Եթե մայրիկը բավակարար վիտամին B6-ի պաշար չի ստանում, ապա վիտամին B6-ի ավելացումը մոր սննդակարգում մայրական կաթում կավելացնի դրա մակարդակը անհրաժեշտ մակարդակի:

Վիտամին C

Կրծքով կերակրվող երեխաները պարբերաբար վիտամին C ստանալու անհրաժեշտություն չունեն՝ բացառությամբ ակտնհայտ լնդախտի(վիտամին C-ի անբավարարություն): FDA պահանջը կրծքով կերակրող մայրերի մոտ այս վիտամինի համար օրական 120 մգ է(18 տարեկանից բարձր) և օրական 115  մգ (մինչև 18 տարեկան): Ծխողները պետք է այս չափաբաժիններին ավելացնեն օրական 35 մգ. : Մայրերի մոտ կրծքի կաթում վիտամին C-ի հավելումների քանակը զգալիորեն չի տարբերվում և այն հաստատուն է մնում չնայած մոր ընդունած քանակության(ենթադրելով, իհարկե, որ մայրը վիտամին C-ի անբավարարություն չունի): Մայրերն, ովքեր վիտամին C-ի անբավարարություն ունեն, կարող են հավելումներ օգտագործել:

Կալցիում

Կրծքով կերակրվող երեխաները հավելյալ կալցիումի կարիք չունեն: Անհրաժեշտ քանակությունը նրանք ստանում են մայրական կաթից և (կյանքի երկրորդ վեց ամիսների ընթացքում) հավելյալ սննդից:

Ամբողջությամբ՝ merpoqrike.am