Զոմբիացում
Advertisement 1000 x 90

Զոմբիացում

Կինոռեժիսոր Արտակ Զաքարյանը իր էջում գրում է:

80-ականների սկզբին Հայաստան բերվեցին առաջին «վիդեոմագնիտոֆոնները»:

Սկզբից էսպես կոչված «բաբին» էին` կլոր կասետներով, հետո արդեն մեզ հայտնի VHS-ները: Առաջին ֆիլմերում գերակշռում էին ամերիկյան արտադրության այսպես կոչված «արգելված ֆիլմերը»:

Այդ ժամանակ դրանց ցանկը մեծ էր, սկսած Ռեմբոյից վերջացրած սարսափ-ֆիլմերով ու էլ չեմ ասում էրոտիկ կամ Աստված մի արասցե պոռնոգրաֆիկ ֆիլմերը: Ինչևէ, հավաքվում գնում էինք դիտումների, կային նաև մարդիկ ովքեր տանը «բիզնես» էին անում մի 20 հոգու համար վճարովի դիտումներ կազմակերպում:

Այսօրվա նման պարզ հիշում եմ իմ դիտած առաջին 3 ֆիլմը, որ առանց ալարելու մի 20 հոգով նստած իրար հետևից նայեցինք լուռ ու մունջ, միայն սենյակի միջի սիգարետի ծուխը հերիք էր, որ ֆիլմի որակը կասկածելի թվար: Առաջին ֆիլմը՝ «Лицо со шрамом» Ալ Պաչինոն գլխավոր դերում նայեցինք մի շնչով:

Երկրորդը զոմբիների մասին էր, թե ինչպես մի քանի քաղըքըցի հայտնվում են մի քաղըքում, ուր բոլորը արդեն զոմբիացված են: Նրանք պատսպարվում են մի սուպերմարքետի տարածքում, կռիվ են մղում նրանց անընդհատ զոմբիացնել ցանկացող և հարձակվող զոմբիների դեմ, մինչև այդ քաղաքացիների մեծ մասը կամ զոմբիանում են կամ հոշոտվում, իսկ ֆիլմի հենց սկզբից աչքի ընկած սիրուն տղեն ու աղջիկը ֆիլմի վերջում կարողանում են մազապուրծ լինելով հասնել մի ուղղաթիռի և դրանով փախուստի դիմել:

Դե երրորդ ֆիլմը Էմմանուելն էր, էրոտիկ գեղեցիկ կնոջ մասին, շատ հաճելի երաժշտուտյունով անիմաստ մի ֆիլմ, որ իհարկե նույնպես կլանված նայեցինք` նորություն էր…

Հիմա, 30-ից ավել տարի է անցել, (Աստված իմ գրեցի ու սարսափեցի, ե՞րբ անցավ էդքան) ու ես նստած մտածում եմ, որ էդ հիմար կինոն, զոմբիների մասին, մի տեսակ գուշակություն էր: Կամ էլ երևի այդ թվերին Ամերիկան անցնում էր նույն այն պրոցեսների միջով ինչի միջով հիմա փորձում են անցկացնել աշխարհի հզորներ մնացած պետություններին:

Ժողովրդի զոմբիացումը այնքան ակնհայտ է, որ ես չեմ զարմանա, եթե ոչ միայն սիմվոլիկորեն այլ հենց իրապես մարդիկ դառնան էնպիսին ինչպիսին այդ ֆիլմերում զոմբիներն են: Տեսեք ինչպես էին պատկերվում զոմբիները` նրանք շարժվում էին ոչ թե անհատական իրենց խելքով այլ մասսաների, ամբոխի, կառավարվող ամբոխի նման: Եթե մեկն անում է մնացածն էլ նրա նման նույն բանն էին անում, նույն ձև շարժվում էին, նույն անասնական բնազդով ձայներն էին հանում, մտածում էին միայն իրենց ստամոքսը լցնելու, արյան ծարավը հագեցնելու` ուրիշինը խմելով, և իհարկե, եթե դիմացինը իրենից ինչ որ բանով ավելի լավն է, ապա անպայման ոչ թե իրենք էին ուզում նմանվել այլ դիմացինին դարձնել իրենց նման կիսամարդ:

Ազգային, ռասսայական և այլ պատկանելիության մասին իհարկե խոսք լինել չի կարող բոլորը պետք է լինեին միանման անգույն, արյունլվա, խեղճ, անուղեղ, անզգացմունք, անտարբեր և միայն մտածեին ուտելու, լափելու և դիմացինին վնաս պատճառելու մասին: Տարբերություն կա՞ այսօրվա հետ, արդյո՞ք դա հիվանդ երևակայության արդյունք էր, թե՞ ինչ որ տեղ ապագայի գուշակություն:

Այսօր ես տեսնում եմ այդ զոմբիներին, և ինչպես միշտ իրենք շատ են, իսկ անհատներին ամեն կերպ նրանք փորձում են հոշոտել, փոշիացնել կամ սարքել իրենց նման զոմբի, որ ոչնչով աչքի չընկնեն, չտարբերվեն, որ լինեն նույն մոխրագույն գույնի, իսկ եթե տարբերվում ես, եթե մտածել գիտես, եթե անհատական մտածելակրպով ես աչքի ընկնում, ուրեմն թիրախ ես ամբոխի համար, որ այսօր արդեն զոմբիացել է և ինչպես կռահել են այդ կերպարները ստելծողները, միանգամից չի զոմբիացումը ամբողջ իր էությամբ հանդես գալիս, սկզբից աչքերի հայացքն է փոխվում, հետո մաշկի գույնը, հետո կամաց-կամաց դառնում ես ԶՈՄԲԻ… Այսօր աշխարհի մեծ մասը հենց այդ միջանկյալ պրոցեսում է…

 



Նման նյութեր