Fithacker.ru կայքը գրում է, որ թույլ մկանային զանգվածը կարող է դանդաղեցնել նյութափոխանակությունը, քանի որ մկանները մեծ քանակով էներգիայի կարիք ունեն։ Գործոններից մեկն էլ տարիքն է։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը, թմրամիջոցների օգտագործումը ևս դանդաղեցնում են նյութափոխանակությունը։ Իսկ քաշի նվազեցումը էականորեն կախված է նյութափոխանակությունից։ Ահա այն գործոնները, որոնք ազդում են նյութափոխանակության վրա։
Փոքր մկանային զանգված։ Որքան մեծ է մկանային զանգվածը, այնքան էներգիա է ծախսվում։ Ուժային պարապմունքը նյութափոխանակությունն արագացնելու և մկանային զանգվածը մեծացնելու հրաշալի միջոց է։
Տարիք։ Բնական է, որ տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է։ Ծերացմանը զուգընթաց՝ մկանային զանգվածը պակասում է, դրանց անբավարար քանակից տուժում է նյութափոխանակությունը։
Չափսեր։ Գեր մարդիկ առավել դանդաղ նյութափոխանակություն ունեն, քան նիհարները։
Սպորտով չզբաղվելը։ Այս դեպքում ևս մկանային մեծ զանգված չենք ունենում, դանդաղում է արյան շրջանառությունը, որոնք երկուսն էլ նպաստում են քաշի ավելացմանը։
Թմրամիջոցների օգտագործում։ Չնայած գոյություն ունեն որոշ հետազոտություններ, որոնք նշում են, թե կոֆեինն ու նիկոտինը մի փոքր լավացնում են նյութափոխանակությունը, սակայն դրանք կարող են անվերադարձ փոխել նյութափոխանակությունը և դրդել քաշի ավելացման։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը