Տղամարդիկ սովորաբար բժշկի օգնությանը դիմում են միայն այն ժամանակ, երբ այլևս չեն կարողանում տեղից վեր կենալ։ Առողջության մասին անհրաժեշտ է հոգ տանել միշտ, գանգատների դեպքում դիմել բժշկի օգնությանը, քանի դեռ հեշտ է բուժել հիվանդությունը կամ կանխարգելել այն։ Marketium.ru կայքը գրում է, որ մարդու օրգանիզմն այնպես է կառուցված, որ պատահական նշաններ չեն լինում, և որոշակի ազդանշանների հայտնվելու դեպքում պետք չէ դրանք անուշադրության մատնել։
Ցավ կրծքի հատվածում։ Մեծամասամբ կրծքավանդակի շրջանում առաջացող ցավերն ասոցիացվում են սրտի հետ կապված խնդիրների հետ։ Սակայն սա կարող է նաև այնպիսի հիվանդությունների նշան լինել, ինչպիսիք են անգինան, պնևմոնիան, թոքային էմբոլիան և նույնիսկ ասթման։ Կրծքավանդակում ցավերը կարող են նաև աղեստամոքսային խնդիրների դեպքում առաջանալ՝ խոց և բարձր թթվայնություն։
Արյուն մեզի մեջ։ Անհրաժեշտ է անհանգստանալ, եթե մեզի մեջ անզեն աչքով նկատելի է արյուն։ Սա կարող է տեղի ունենալ թոքերում կամ միզապարկում քարերի, երիկամների և միզուղիների բորբոքման, ինչպես նաև շագանակագեղձի ուռուցքների պատճառով։
Շնչահեղձություն։ Շնչահեղձությունը բազմաթիվ պատճառներ ունի։ Հիմնականներից են սրտի կաթվածը կամ սուր սրտային անբավարարությունը, թոքերի քաղցկեղը կամ թոքերի տարբեր հիվանդությունները։ Կարող է լինել նաև անեմիայի նշաններից մեկը։
Ճաղատացում։ Տղամարդկանց ճաղատացումն առանց պատճառի չի լինում։ Դա կարող է տեղի ունենալ վիրահատությունից հետո վերականգնվելու ընթացքում կամ ուժեղ սթրեսից։ Ճաղատացումը կարող է առաջանալ նաև մի շարք հիվանդություններից, այդ թվում՝ սիֆիլիսից, վահանաձև գեղձի հիվանդություններից, և այլն։
Սեռական դիսֆունկցիա։ Սեռական դիսֆունկցիայի 70 տոկոս դեպքերում այն որևէ այլ հիվանդության արդյունք է։ Պատճառների շարքում բժիշկները թվում են դիաբետը, սրտի կաթվածը, աթերոսկլերոզը, երիկամների խնդիրները, ալկոհոլը և անոթային հիվանդությունները։
Հոգնածություն։ Եթե հոգնածությունը շատ արագ է վրա հասնում, դա ազդանշան է, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Դուք ձեզ չափազանց հոգնած եք զգում, և նույնիսկ քունը չի կարողանում օգնել ձեզ վերականգնվել։ Մասնագետներն այս վիճակի հետ կապում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են երիկամների հիվանդությունները, դիաբետը, արթրիտները, վարակները։ Սրանց շարքին կարող են դասվել նաև սակավարյունությունը, դեպրեսիան և քնի խանգարումները։
Գլխապտույտ։ Գլխապտույտ տեղի է ունենում, երբ ուղեղն անհրաժեշտ քանակով արյուն չի ստանում։ Այն կարող է նկատվել ճշման անկման և ջրազրկման դեպքում, ինչպես նաև մրսածության, ալերգիաների և արյան մեջ շաքարի ցածր մակարդակի դեպքում։
Ավելորդ ծարավ։ Ջուր խմելն օգտակար է, նաև՝ անհրաժեշտ։ Սակայն, եթե ծարավի զգացումը չափազանց հաճախ է այցելում ձեզ, դա կարող է կապված լինել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և նույնիսկ արդեն զարգացած դիաբետի դեպքում։ Շատ ջուր խմելու անհրաժեշտությունը հանդիպում է նաև ներքին արնահոսությունների, վարակների, սրտի կաթվածի, ինչպես նաև երիկամների և լյարդի խնդիրների դեպքում։
Սկլերոզ։ Այսպիսի նշաններ նկատվում են ուղեղի ցնցման, ուռուցքների, դեպրեսիայի, էնցեֆալիտի, ալկոհոլամոլության և կաթվածի դեպքում։
Տեսողության խնդիրներ։ Տարիքի հետ բոլորի տեսողությունն էլ վատանում է։ Ամենից հաճախ տեսողության խնդիրներն առաջանում են միջին տարիքում։ Դրանք կարող են աչքի հետ կապված խնդիրների (կատարակտ, գլաուկոմա, մակուլյար դեգեներացիա) հետևանք լինել։ Դրանք կարող են հանդիպել նաև աչքերի հետ չկապված խնդիրների դեպքում՝ միգրեն, գլխուղեղի ուռուցք, կաթված։ Ամեն դեպքում տեսողության խնդիրների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը