Հղիության առողջ ընթացքի համար կարևոր է, որ կինը ստանա անհրաժեշտ քանակի սննդանյութեր, վիտամիններ և հանքանյութեր: Գոյություն ունեն վիտամինայիվ համալիրներ, որոնք նախատեսված են հղի կանանց համար: Իսկ ինչ է տեղի ունենում երեխայի ծնունդից հետո: Որո՞նք են առաջին անհրաժետության վիտամինները կերակրող մոր համար:
Պարզենք միասին: Ծննդաբերությունից հետո կինը պետք է բավարարի վիտամինների ու հանքանյութերի ոչ միայն իր օրական պահանջը և վերականգնվի ծննդաբերությունից հետո, այլև փոխանցի դրանք նործին փոքրիկին: Փոքրիկի համար մայրկան կաթը կատարյալ սնունդ է, դրանով է նա ստանում լավ յուրացվող կալցիում՝ ոկսրերի աճի համար, վիտամին D՝ կալցիումի յուրացման և ռախիտի կանխարգելման համար, վիտամին C՝ կենսագործունեության բոլոր պրոցեսների ընթացքի համար, վիտամին A՝ մաշկի, աչքերի և լորձաթաղանթների վիճակի կարգավորման համար, երկաթ՝ արյան օպտիմալ կազմի և թթվածնի փոխադրման համար: Մայրական կաթի վիտամինահանքային բաղադրությունն անմիջականորեն կախված է մոր սննդակարգի բնույթից: Ստորև ներկայացնում ենք կերակրող մայրիկին անհրաժեշտ վիտամինների և հանքային նյութերի օրական պահանջը:
Վիտամին A (ռետինոլ) – 500 ՄՄ (1.5 մգ), (լյարդ, սերուցքային կարագ, կաթ, ձու, պանիր, գազար, ծիրան): Մասնակցում է տեսողական պիգմետների ձևավորմանը, ատամների և ոսկրերի հյուսվածքների կառուցմանը, պաշտպանում է մաշկն ու լորձաթաղանթները, բարենպաստ ազդեցություն ունի մոր և պտղի մաշկի, մազերի և եղունգների վրա: Վիտամին B1 (թիամին) – 1520 մգ, (մեծամասամբ պարունակվում է բուսական ծագման մթերքներում՝ հացահատիկներում, շիլաներում, թեփում, լոբազգիներում): Անհրաժեշտ է նյարդային համակարգի բնականոն գործելու համար, մասնակցում է ածխաջրային փոխանակությանը: Վիտամին B2 (ռիբոֆլավին) – 2.2 մգ (լյարդ, կաթ, ձու, սպանախ, մասուր, ծիրան): Մասնակցում է երկաթի փոխանակությանը, ազդում է լյարդի գործունեության վրա, հանդիսանում է աճի վիտամիններից մեկը, կարևոր է կմախքի, մկանների և նյարդային համակարգի զարգացման համար:
Վիտամին B6 (պիրիդոքսին) – 2.2 մգ (ձավարեղեն, սպանախ, կարտոֆիլ, հունական պոպոկ, պնդուկ, կաղամբ, միս, ձուկ, ձու): Մասնակցում է արյունաստեղծման պրոցեսին, կարգավորում է նյարդային համակարգը, նպաստում է նորածնի գլխուղեղի և ողնուղեղի ճիշտ զարգացմանը: Վիտամին B12 (ցիանակոբալամին) – 4 մկգ (բուսական ծագման մթերքներ՝ միս, լյարդ, կաթ, պանիր, ձուկ և ծովամթերքներ): Մասնկացում է նյարդային համակարգի աշխատանքին., արյունաստեղծմանը, բարենպաստ է ազդում լյարդի ֆունկցիայի վրա: PP (նիկոտինաթթու) – 1823 մգ (միս, կաթ, ձու, հնդկաձավար): Մասնակցում է օքսիդացման ռեակցիաներին, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի փոխանակությանը, խոլեստերինի մակարդակի վերահսկմանը, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիայի կարգավորմանը: Նաև բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում է զարկերակային ճնշումը, ուժգնացնում է մազանոթներում արյան շրջանառությունը, ստամոքսահյութի արտադրությունը, խթանում է լյարդի ֆունկցիան, ազդում է մկանների, շարակցական հյուսվածքի և սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
Վիտամին C (ասկորբինաթթու) – 100 մգ (մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, կարտոֆիլ, թթու կաղամբ): Ամրապնդում է շարակցական հյուսվածքը, այդ թվում՝ արյունատար անոթների պատերը, բարձրացնում է օրգանիզմի կայունությունը վարակների հանդեպ, նվազեցնում է բորբոքային պրոցեսների զարգացումը, բարելավում է մարսողական տրակտում երկաթի յուրացումը: Վիտամին Cն ուժեղ հակաօքսիդանտ է, պաշտպանում է բջիջներն ազատ ռադիկալներից, դանդաղեցնում է ծերացման գործընթացը և քաղցկեղային նորագոյացությունների ձևավորումը: Վիտամին E (տոկոֆերոլ) – 15 մգ (բուսական յուղեր՝ արևածաղկի ձեթ, ձու, լյարդ, հազար): Մասնակցում է լակտացիայի հորմոնների սինթեզին, խթանում է սեռական գեղձերի ֆունկցիան: Վիտամին D – 500 ՄՄ (ձուկ և ձկան յուղ, լյարդ, ձու, սերուցքային կարագ): Նպաստում է ոսկրերի ու ատամների ամրապնդմանը, սրտանոթային համակարգի օպտիմալ գործունեությանը և պտղի ընդհանուր աճին, կանխարգելում է ռախիտի զարգացումը:
Like 59K 0 Класс 2 Կալցիում – 1200 մգ (այս քանակությունը կարելի է ստանալ 0.81.2 լ կաթից, պանրից, կաթնաշոռից և ձվի դեղնուցից, կաղամբից, ելակից): Անհրաժեշտ է մոր և երեխայի բոլոր օրգանների և հյուսվածքների համար՝ ներառյալ նյարդային բջիջների, կմախքի, ներքին օրգանների, աչքի, ականջների հյուսվածքների, մաշկի, մազերի, եղունգների: Մասնակցում է արյան շրջանառմանը և սրտի ռիթմի կարգավորմանը:
Ֆոսֆոր – 1.8 գ (ձուկ, ընկուզեղեն, հաց, շիլաներ, միս, լյարդ, լոբազգիներ, կաղամբ): Առկա է սպիտակուցների, ոսկրային հյուսվածքի բաղադրությունում, մասնակցում է բջջում էներգիայի փոխանակությանը, ազդում է սրտի և երիկամների գործունեությանը:
Մագնեզիում – 450 մգ (հնդկաձավար, ծովաձուկ, նուշ, լոբազգիներ, ելակ, ազնվամորի): Մասնակցում է ոսկրերի կազմավորմանը, նյարդային համակարգի կարգավորմանը, էներգիայի և ածխաջրատների փոխանակությանը:
Երկաթ – 25 մգ (տավարի, խոզի, ճագարի միս, թռչնամիս, լյարդ): Մասնակցում է հեմոգլոբինի ստեղծմանը, նպաստում է թթվածնի փոխադրմանը դեպի օրգաններ և հյուսվածքներ:
Ցինկ – 25 մգ (կենդանու միս, լյարդ, ձու, պանիր, լոբազգիներ): Մասնակցում է սպիտակուցների, ինսուլինի սինթեզին, կարգավորում է ախորժակը և սնունդի յուրացումը, կալցիումի հետ ամրապնդում է նորածնի ոսկրային կմախքը:
Յոդ – 200 մկգ (ծովաձուկ և ծովամթերքներ): Անհրաժեշտ է վահանաձև գեղձի ճիշտ գործունեության համար: