Ճարպի կուտակում որովայնի հատվածում
Advertisement 1000 x 90

Ճարպի կուտակում որովայնի հատվածում

Ճարպակալման աբդոմինալ տիպի դեպքում ճարպերի մեծ մասը տեղաբաշխված է լինում որովայնի հատվածում, և կազմվածքը ձևով խնձոր է հիշեցնում։

Պատճառները

1․Շատակերություն, սննդի ռեժիմի խանգարում (օրվա ընթացքում ճաշի անկանոն ժամեր և կենտրոնացում երեկոյան ժամերի վրա)։

2․ Նստակյաց ապրելակերպ։

3․ Նախորդած հղիություն և ծննդաբերություն (ճարպը հեշտությամբ է կուտակվում որովայնի մաշկի թուլանալու հետևանքով)։

Ի՞նչ անել

1. Անհրաժեշտ է պարզել՝ կա՞ մարմնի ավելորդ զանգված, թե՞ ոչ։ Այդ նպատակով պետք է չափել գոտկատեղի շրջանագիծը։ Եթե այն 82 սմ­ից մեծ է, ապա պետք է հորմոնների հետազոտություն կատարել։

2. Եթե գիրացում է նկատվում, պետք է որոշել մարմնի զանգվածի ինդեքսը։

3. Ավելորդ քաշի դեպքում հարկավոր է սահմանափակել կենդանական ճարպերի, ածխաջրերի (հացաբուլկեղեն, քաղցրեղեն, քաղցր մրգեր և այլն) օգտագործումը, կալորիաների օրական քանակը պետք է կազմի մինչև 2000 կկալ։

4. Խորհուրդ է տրվում մեծացնել ֆիզիկական ակտիվությունը։ Վարժությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանի վերաբերյալ պետք է խորհդակցել բժշկի հետ։

5. Ավելորդ քաշի դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվության։ Հորմոնների հետազոտությունից հետո կախտորոշվի վիճակը և համապատասխան բուժում կնշանակվի։

Ի՞նչ մասնագետի դիմել ճարպակալման դեպքում

Ճարպակալման աբդոմինալ (և ոչ միայն) տիպի դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի և սննդաբանի (դիետոլոգ)։

Ճարպակալման հաջող բուժման դեպքում հնարավոր է կանխել սրտի իշեմիկ հիվանդության, անոթային հիպերտենզիայի, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը։

Ճիշտ ժամանակին մասնագետի դիմելու դեպքում կկարողանաք կանխել նաև էնդոկրին հիվանդությունների զարգացումը (օրինակ հիպոթիրեոզի)։