Steptohealth.ru կայքը գրում է, որ կոկորդի քաղցկեղն առաջանում է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ ախտահարելով 50 տարեկանից բարձր անձանց։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում։ Կարևոր է իմանալ կոկորդի քաղցկեղի վաղ նշանները և նկատի ունենալ, որ այն, ինչ ձեզ կարող է «սովորական» հերպես, խոց, կոկորդի բորբոքում թվալ, կարող է վտանգավոր հիվանդության նշաններից մեկը լինել։
Փոփոխություններ բերանի խոռոչում
Կոկորդի քաղցկեղի վաղ շրջանում բերանի խոռոչում հայտնվում են փոքր խոցեր, որոնք չեն ապաքինվում։
Լեզվի հատվածում, լնդերին, նույնիսկ շուրթերին հայտնվում են կարմիր կամ սպիտակ հետքեր։
Ցանկացած անսովոր փոփոխություն բերանի խոռոչում, որը չի անցնում մի քանի օրվա ընթացքում, հարկավոր է քննարկել բժշկի հետ։
Ցավի զգացողություն, որը ժամանակի ընթացքում ավելի է ուժեղանում
Որպես կանոն՝ այս հիվանդության դեպքում ցավեր առաջացնում են ծամելու կամ կլման ընթացքում։
Ժամանակի ընթացքում դժվար է լինում նաև խոսել։
Հիվանդները ցավ են զգում, երբ շարժում են լեզուն կամ դիպչում ծնոտին։
Ցավ կարող է առաջանալ նաև ականջներում։
Կոկորդում քարի առկայության զգացողություն
Եթե դժվարություններ եք զգում կուլ տալու ընթացքում, հազալու դեպքում արյուն է արտադրվում, ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այս նշանները։
Քաշի նվազում, որը պատճառներ չունի
Օնկոլոգիական հիվանդությունները սովորաբար քաշի կորստի պատճառ են դառնում։ Կոկորդի քաղցկեղի դեպքում հիվանդները հաճախ դադարում են սովի զգացում ունենալ, հաճախ չեն կարողանում նորմալ ծամել։ Բացի այդ՝ թուլանում է իմունիտետը, ինչի հետևանքով հիվանդը սկսում է քաշ կորցնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը