Հղիության ընթացքում ծխախոտ օգտագործող կանանց մոտ ծնվում են նիկոտինային համախտանիշով երեխաներ: Այս համախտանիշի զարգացման պատճառն ընկերքով ծխախոտի կողմից արտադրվող թունավոր քիմիական նյութերի անցումն է: Պտղի արտազատական համակարգի անկատարության հետևանքով այդ նյութերի կոնցենտրացիան մոր արյան մեջ նրանց կոնցենտրացիայի համեմատությամբ ավելի բարձր է: Թունավոր նյութերի կուտակման հետևանքով պտղի մոտ խանգարվում են նյութափոխանակության պրոցեսները, դանդաղում է զարգացումը:
Նիկոտինային համախտանիշով երեխաների մոտ դիտվում են հետևյալ պաթոլոգիկ վիճակները.
ծնվում են ցածր քաշով և հասակով
զարգանում են ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ, երեխաները դանդաղ են ավելացնում քաշը ` հետ մնալով իրենց հասակակիցներից
ավելի զգայուն են լինում արտաքին միջավայրի ալերգենների նկատմամբ
թունավոր նյութերի ազդեցության հետևանքով տեղի է ունենում ընկերքի անոթների կծկում՝ պտղի մոտ հանգեցնելով թթվածնաքաղցի
խանգարվում է շնչառական համակարգի զարգացումը, հաճախ են զարգանում շնչառական համակարգի հիվանդություններ`բրոնխիտ, թոքաբորբ, ասթմա և այլն
նյարդային համակարգում դիտվում է մտավոր զարգացման դանդաղում, երեխաները լինում են դյուրագրգիռ և անհանգիստ
Կրծքով կերակրման ընթացքում ծխախոտի օգտագործումը բերում է նրան, որ կաթի միջոցով քիմիկատներն անցնում են երեխայի օրգանիզմ, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում երեխայի առողջական վիճակի վրա:
Այս համախտանիշի բուժումը պետք է սկսել երեխայի ծնունդից անմիջապես հետո: Բուժման համար օգտագործում են գյուկոզա, վիտամիններ, միներալներ պարունակող դեղեր: Այս նյութերը, կապվելով ծխախոտի կողմից արտադրվող քիմիկատների հետ, չեզոքացնում են վերջիններիս ազդեցությունը: