Սյունե Սևադա. «Կոտրել ներսումդ չգնահատված հանճարի սինդրոմը»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Կոտրել ներսումդ չգնահատված հանճարի սինդրոմը»

«Հանրային կապերն ու, արդեն որոշ չափով, մարքեթինգն ինձ մի կարևոր բան են սովորեցրել․ կոտրել ներսումդ չգնահատված հանճարի սինդրոմը ու չհամարել, որ եթե տանը փակված ես ու քեզ չորս հոգի գիտեն, ուրեմն՝ լավն ես։ Հստակ հասկանալ, որ եթե որևէ բան տարածված է, սիրված ու պահանջված է, պարտադիր չի, որ ՛՛շիրպոտրեբ՛՛ լինի՝ բառի վատ առումով։ Դրա համար պետք չի վախենալ տարածվելուց, շատերի կողմից հետաքրքրվելուց՝ մարդ լինես, բիզնես լինես, արվեստ լինես։

Սթիվեն Քինգը կենսագրականի մեջ ասում էր՝ լավ գրող է այն գրողը, որը վաճառվում է։ Կարում ես գրելով լավ փող աշխատես՝ լավն ես։ Ու ասում էր՝ ես գրում եմ, որովհետև հաճույք եմ ստանում գրելուց ու կարգին թվեր եմ աշխատում։ Սկզբից շատ տափակ էի հասկացել, հետո ինչքան վերլուծեցի, էնքան էշանում էի՝ հանճարեղությունը որքան պարզ դետալների մեջ ա։ Վարակում ա իր անկեղծությունը ու հենց դրա համար իր գրականությանը հավատում ես, որովհետև ինքը հանճար չի խաղում, ինքը աշխատում ու մաքսիմալ հաճույք ա պոկում իր գործից։ Բոլորիս Քինգի պարզ հանճարեղությունից մի քանի փշուր ա պետք, ու դե, իհարկե, հաշիվը ։ՃՃ

Բայց եթե լուրջ, աշխարհը մեզ անընդհատ ներշնչում ա, որ ամոթ ա, երբ քեզ սիրում են։ Ամոթ ա հետաքրքիր լինելը, ամոթ ա քննարկվելը, սկսում են վիրավորել, որ դա քննադատության անվան տակ սղղացնեն ու ներկայացնեն, թե դու կողքդ միայն քեզ սիրողներին ես հավաքում, իսկ քննադատություն չես ընդունում։ Մինչդեռ իսկական քննադատության մեջ միշտ շատ ջերմ ու սիրով հուշում են՝ ոնց ավելի լավը դառնաս։ Մնացածը ձեզ ներքև քաշելու անհիմն փորձեր են։

Հատկապես եթե ձեր աշխատանքը մարդկանց հետ է կապված, ոչ միայն լավ է, այլ պարտադիր է լայն տարածքներ գրավելը։ Որովհետև կոշիկը պիտի կրեն, ոչ թե փակեն արհեստանոցում ու ասեն՝ ես այ սենց գժական ու հարմար կրունկներ եմ ստեղծել, բայց գնացել էն քոսոտ Հակոբի ՛՛շպիլկեքն՛՛ են հագնում։ Մարդիկ մեղավոր չեն, որ դու արհեստանոցում փակ ես։ Որովհետև նոր որակի պանիրը պիտի ուտեն ու սիրեն, որովհետև նոր քաղաքական գործչին պիտի ճանաչեն, որովհետև երաժշտին պիտի քթի տակ մռմռան ու գրողին էլ վերաթերթեն կամ ցիտեն։ Դա ոչ լավ ա, ոչ՝ վատ։ Դա ուղղակի էդպես ա։ Աշխատանքի մաս ա ընդամենը, և ոչինչ ավելին։ Սա հենց հասկանաք, կդադարեք վախենալ սուտ քննադատությունից, որն իրականում ընդամենը վիրավորանք ա, ձեզ էլ աստղայինը չի տանի։ Հանրային գործը պահանջում ա հանրություն, էդքան բան։ Ձեզ մնում ա մաքսիմալ որակյալ լինել ու չտրվել թվաքանակի ազդեցությանը, էդպես փչանալը հեշտ ա։ Բայց մի տրվեք սադրանքներին։ Շնորհակալություն, ՓիԱր ու մարքեթինգ ջան ։ՃՃ »,- Facebook-ի իր էջում գրել է Սյունե Սևադան:



Նման նյութեր