Պրոֆեսիոնալ իրականցված ռինոպլաստիկայի դեպքում այս վիրահատության բարդություններն աննշան են: Այնպիսի լուրջ բարդություններ, ինչպիսիք են թարախային վերքերը, քթարցունքային ծորանի վնասվածքները, սրտի անոթների թրոմբոտիկ խցանումները շատ հազվադեպ են հանդիպում: Հիվանդի առողջության համար կարող են վտանգ ներկայացնել հետվիրահատական շրջանի արյունահոսությունները: Դրանք պետք է անմիջապես դադարեցնել:
Վիրահատության հնարավոր հետեվանքներն են նաեվ քթի լորձաթաղանթի չորությունը կամ բարձր սեկրետոր ակտիվությունը, երբ արտադրությունը շատանում է: Եթե լորձաթաղանթի այտուցը չի իջնում, ապա հաճախորդը կարող է երկար ժամանակ տառապել դժվարացած շնչառությունից:
Քթի վիրահատության հետեվանքով կարող է նկատվել հոտառության խանգարում: Երբեմն դիտվում է զգայունության խանգարում՝ քթի, նրան հարող մաշկի եվ վերին շրթունքի շրջանում: Այս սիմպտոմներն անցնում են մի քանի շաբաթից: Ավելի բարդ վիրահատությունները կարող են բերել սպիերի առաջացման եվ քթի լորձաթաղանթի արյան շրջանառության խանգարման:
Քթի կրկնակի վիրահատություն
Անհաջող դեպքերում վիրահատության հետեվանք է դառնում աճառի վնասումը, որը բերում է քթի ձեվի եվ ֆունկցիայի խանգարման: Քթի ձեվը փոխվում է նաեվ աճառի կամ ոսկրի վրա փոսությունների առկայության, սպիերի անհամաչափ ձեվավորման, ինչպես նաեվ աճառի կամ ոսկրի անհարթությունների հետեվանքով: Եթե այս սիմպտոմները չեն քչանում, եվ հետզարգացման ոչ մի նշան չկա, անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն:
Ասիմետրիայի շտկմանն ուղղված կրկնակի վիրահատությունը հնարավոր է միայն տասներկու ամիս անց: Փոքր մասշտաբով լրացուցիչ վիրահատությունները սովորաբար կարող են արվել ավելի շուտ: Դրանք իրականացվում են ամբուլատոր պայմաններում՝ տեղային ցավազրկմամբ:
Բուժող բժիշկը մանրամասն կպատմի Ձեզ քթի վիրահատության այս եվ այլ հնարավոր բարդությունների մասին: