Ո՞ր օրգանները հնարավոր չէ տեսնել ՈՒՁՀ-ով
Advertisement 1000 x 90

Ո՞ր օրգանները հնարավոր չէ տեսնել ՈՒՁՀ-ով

Այսօր ուլտրաձայնային հետազոտությունը լայնորեն օգտագործվում է մի շարք հիվանդությունների ախտորոշման համար։ Այս մեթոդը տարբերվում է անցավ լինելով, արագությամբ, անվնասությամբ և տեղեկատվայնությամբ։ Սակայն ՈւՁՀ–ով ոչ բոլոր օրգաններն են տեսանելի։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում ՈՒՁ ախտորոշման փորձագետ Նադիմ Քաաֆարանին նշեց, որ ՈւՁՀ-ով անհնար է հետազոտել ոսկորները և օդով/գազով լցված օրգանները (օրինակ՝ թոքերը), քանի որ ուլտրաձայնը չի անցնում ո՛չ ոսկրային հյուսվածքի, ո՛չ օդի միջով։

Ստամոքսը և աղիները նույնպես գազով են լցված, բայց դրանք հնարավոր է ՈւՁ-ով տեսնել, եթե այն հեղուկով լցվի։ Ինչպես նշեց մասնագետը, դեպքերի մեծ մասն, այնուամենայնիվ, չի համապատասխանում ստամոքսի հետազոտմանը. դրան ավելի համապատասխանող մեթոդներ կան։ Իսկ աղիները երբեմն ուլտրաձայնով հետազոտում են՝ այն հեղուկով լցնելով. ՈւՁՀ միջոցով կարելի է ախտորոշել աղիների մեծ թվով բորբոքային հիվանդություններ, Կրոնի հիվանդությունը և նույնիսկ որդանման ելունը (կույր աղիքը)։

Հետաքրքիր է, որ նախկինում համարվում էր, որ ՈւՁ-ն չի կարող օգտագործվել որդանման ելունի ախտորոշման համար։ Իրականում ՈւՁՀ սարքերը նախկինում նման հետազոտությունների անցկացմանը չէին համապատասխանում, սակայն նորագույն սարքերը, ինչպես նշեց փորձագետը, թույլ են տալիս տեսնել որդանման ելունի բորբոքումը, հատկապես երեխաների մոտ։ Իհարկե, սոնոգրաֆիայի մասնագետը պետք է վերապատրաստում անցնի՝ որդանման ելունի ճիշտ ախտորոշումը սովորելու համար։ Դեռևս սակավաթիվ բժշկական կենտրոններ են սա անում, սակայն փորձագետը համոզված է, որ ժամանակի ընթացքում ուլտրաձայնը ավելի ակտիվ կկիրառվի որդանման ելունի ախտորոշման համար։

Քանի որ ուլտրաձայնը ոսկորներով չի անցնում, կարելի է ենթադրել, որ ՈւՁ միջոցով անհնար է հետազոտել նաև ուղեղը։ Իրականում ամենևին էլ այդպես չէ։ ՈւՁ միջոցով չի հաջողվի մեծահասակի ուղեղի հետազոտումը, սակայն նորածնի ուղեղը կարելի է տեսնել հոգետան միջոցով։ Զարգացած երկրներում ՈւՁՀ-ն հազվադեպ օգտագործվում է նաև ուղեղի բաց վիրահատությունների ժամանակ։ Նրա օգնությամբ կարելի է տեսնել կիստաները, արյան զեղումները, ուղեղի հյուսվածքների կառուցվածքային խանգարումները և այլ խնդիրներ։

Նշենք, որ ՈւՁՀ միջոցով շատ դեպքերում կարելի է մեր օրգանների վիճակի մասին անչափ օգտակար տեղեկություններ ստանալ, սակայն այս տվյալները ոչ միշտ են բավական վերջնական ախտորոշում կատարելու համար։ Օրինակ՝ ՈւՁՀ միջոցով կարելի է տեսնել վահանաձև գեղձի կամ կրծքագեղձի նորագոյացությունները, սակայն դրանց բարորակ կամ չարորակ լինելը պարզելու համար անհրաժեշտ է հետագա գիստոլոգիայով բիոպսիա կատարել։

med.news.am