Հայ զինվոր Facebook-յան էջը հրապարակել է Ֆելիքս Նորոյանի առաջարկը:
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ: ԿԱՐԴԱՑԵՔ, ՀԱՍԿԱՑԵՔ, ՏԱՐԱԾԵՔ: ՏԱՐԱԾԵՔ ՀԱՆՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ: 20 000 000 (20 ՄԻԼԻՈՆ) դոլարի ներդրում առաջնագծում և հնարավոր պատերազմի դեպքում մեր զոհերի թիվը մի քանի անգամ պակաս կլինի:
Ի՞ՆՉ Է ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԻՆՉԵ՞Ս ԱՄՐԱՑՆԵԼ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ԴՐԱՆՑ ԱՆԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ:
Ցանկացած լայնամասշտաբ պատերազմ ընթանում է հետևյալ սցենարով՝ կողմերից մեկը պատերազմ հայտատարելով կամ առանց դրա՝ հարձակվում է մյուս կողմի վրա հարձակման մեջ ընդգրկելով իր ամբողջ զինտեխնիկան, զինատեսակներն ու զորատեակները՝ հաղթանակ ապահովելու ակնկալիքով: Սակայն, եթե հակառակորդները ունեն տարիներ ի վեր չլուծված տարածքային խնդիր, ինչպես ասենք Արցախյան հիմնախնդիրն է ու ուղղակի սառեցված հակամարտություն և նրանք նախապես խրամատավորվել են ու ամրաշինական կառույցներով հագեցրել են իրենց առաջնագիծը, բնականաբար հարձակվող կողմն այս դեպքում լուրջ խնդրի է բախվում՝ ինչպես ոչնչացնել իր պաշտպանվելու պատրաստ հակառակորդի ամրությունները, հարձակվելիս քիչ թվով զոհեր ունենալու համար: Ռազմագիտական աքսիոմա է, բոլոր ռազմագետներին քաջ հայտնի փաստ է այն, որ հակամարտող կողմերից հարձակվող կողմը, 21-րդ դարի պատերազմում, պետք է ունենա առնվազն 3 անգամ մեծ մարդուժ, զենք և զինտեխնիկա, հակառակ դեպքում, պաշտպանվող կողմի կողմից, պաշտպանվելիս, կոպիտ սխալներ չլինելու դեպքում հարձակումը 100%-ով կձախողվի: Հետևաբար, Ադրբեջանը ստիպված է ունանալ շատ ավելի մեծաքանակ զենք ու զինտեխնիկա, նաև մարդուժ, քան Հայաստանը:
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն անկարող է անակնկալ դիվերսիաներով մի քանի օրում գրավել առաջնագծի մեր ամրություններն ու անցնել լայնամասշտաբ պատերազմի՝ընդգրկելով ամբողջ արսենալը: Հատկապես հիմա, երբ սահմանին կան տեսահսկող սարքեր, ազերիներն այլևս չեն էլ կարողանում դիվերսիա անել, ուր մնաց թե հաջողություն ունենան: Նրանց մնում է մեկ տարբերակ՝ հեռահար հարվածներով հողին հավասարեցնել մեր առաջնագիծն ու դեպի առաջնագիծ բերող ճանապարհները, հնարավորին չափ մեծ կարուստներ պատճառել մեր սահմանապահ ստորաբաժանումներին, խոչընդոտել թիկունքից օգնության հասնող մեր ստորաբաժանումների տեղաշարժն ու անցնելով լայնածավալ հարձակման 1/10,1/20 ուժերի հարաբերակցությամբ՝ գրավել մեր ամրություններն ու պատերազմը տեղափոխել մեր տարածքի խորքը:
Պատերազմն սկսվում է հարձակվող կողմի ավիացիոն հարձակումով, պաշտպանվողի թիկունքում ավիացիայի օգնությամբ դեսանտային զորքերի իջեցումով, ովքեր պիտի հնարավորինս խանգարեն թիկունքից օգնության հասնող ուժերին: Ավիացիոն հարձակմանը հաջորդում է հրետանային պատրաստությունը: Հարձակվող կողմը հրետանու բոլոր միջոցներով սկսում է հարվածել պաշտպանվողի դիրքերին, կարևոր օբյեկտներին ու ամրություններին: Տվյալ դեպքում Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը մեր սահմանապահ ստորաբաժանումների մարդուժը ոչնչացնելն է լինելու, որովհետև նրանք համոզվեցին, որ իրենք մեր դիրքերը կարող են գրավել միայն այն դեպքում, երբ մեր դիրքերում ալևս հայ զինվորներ չլինեն, բոլորը զոհված լինեն: Հետևաբար, մեր գերխնդիրն է դառնում ապահովել առաջնaգծի անձնակազմի անվտանգությունը հրետանային հարվածների ժամանակ:
Ինչպե՞ս դա անել: Ասեմ: Չկա հրետանային մի միջոց, որը կարողանա ծակել անցնել 1 մետր հաստությամբ երկաթ-բետոնե առաստաղը կամ պատը: Առավել ևս, եթե դրա վրայից ևս մեկ մետր հաստությամբ հողի շերտ լինի: Հետևաբար, եթե ամեն մի մարտական հենակետ 40-50 հոգու համար նախատեսված 1 մետր առաստաղի ցեմենտբետոնե հաստությամբ ու 0,5-1 մետր պատերի ցեմենտբետոնե հաստությամբ մեկ բունկեր-թաքստոց ունենա, ապա բոլոր մարտական հենակետերի անձնակազմի 95%-ը հակառակորդի հրետանային ու ավիացիոն հարձակման ժամանակ ողջ կմնա ու արդեն հակառակորդի մարդուժի հարձակման ժամանակ կկարողանա հզոր հակահարված տալ ու ջախջախել՝ անառիկ պահելով սեփական դիրքը:
Իմ կոպիտ հաշվարկներով, հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքում, ամեն մարտական հենակետին մեկ նման ամրության կառուցման համա8 անհրաժեշտ կլինի ընդհանուր առմամբ առավելագույնը 20 միլիոն դոլար, ինչը կարծում եմ ՀՀ Պաշտպանության նախարարության համար չնչին գունար է, կամ եթե նույնիսկ մեծ գումար է, միևնույն է, մեր զինվորների անվտանգության համար արժե ծախսել այդ գումարը: Մեկ անգամ մեկ տարվա բյուդջեյում ընդգրկելով այս ծրագիրը ու այն մարդավարի իրականացնելով, կարող ենք 100%-ով վստահ լինել, որ հակառակորդի հրետանին մեզ մեծ զոհեր պատճառել չի կարող:
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ: