Ներկայացնում ենք Վահագն Պողոսյանի Facebook-յան հրապարակումը, որն անդրադառնում է ԿԳ նախարարի ելույթին:
«ԿԳՆ֊ն պոյտել է հերթական անգամ։ Слышал звон, да не знает откуда он.
Ամերիկայ են յայտնագործել։ Երկու տարի է ասում ենք, որ նման համալսարանական կառուցուածք ունեցող երկիրը չի կարող գիտութիւն ունենալ, որովհետեւ երրորդ կուրսի ուսանողներին թոյլ է տրւում աշխատել, ու ոչ ոք իրենց դուրս չի շպրտում համալսարանից տնային աշխատանք չանելու կամ նոյնիսկ դասի չգալու համար, որովհետեւ էն չաշխատողներն իրենցից վատ են սովորում։ ՏՀՏ ոլորտը յարձակւում է համալսարանների վրայ, երրորդ կուրսից տանում է ուժեղ ուսանողներին աշխատանքի, որովհետեւ թափուր տեղերն այնքան շատ են որ ԿԳՆ֊ն չէր էլ կարող երազել ու երբէք այդքան տեղ չի յատկացնի պետ պատուերով՝ առանց այդ էլ ՏՀՏ ոլորտը շատ է ուժեղացել ու սպառնում է իրականում ոչ թէ գիտութեանը այլ իրենց պաշտօններին։
Արտասահմանում համալսարանի ուսանողն այնքան տնային աշխատանք է անում, որ գիշերը քնելու համար չորս ժամ հազիւ է ունենում։ Մեր համալսարանները չսովորող ուսանողին պահում են որպէս եկամտի աղբիւր։ ԿԳՆ֊ն ունենալով ուղղաձիգ իշխանական լծակներ, չի կարողանում համոզել պետհամալսարաններին որ ուսանողներին դուրս շպրտեն տնային աշխատանք չանելու եւ նոյնիսկ դասի չգալու համար, փոխարէնը որոշել է որ ՏՀՏ֊ն է ամբողջ մեղաւորը, որ իրենց քաշում է դէպի աշխատանք։ Եթէ ուսանողը կարողանար իրենց հոտած մասնագիտական տեխնիկումն աւարտելով աշխատանք ճարել, իրենք էդ համալսարանը չէին էլ աղտոտի իրենց ներկայութեամբ։ Ամէն ինչ գլխիվայր շուռ են տուել ու հիմա ՏՀՏ֊ին են մեղադրում։
Տարիներ առաջ երբ ՏՀՏ ոլորտ չկար, գիտնականները երէք հազար դրամ գիտ֊աշխատողի աշխատավարձի փոխարէն գնում էին վերնիսաժում լազերային եռաչափ պատկերներ էին վաճառում, որ տունը գոնէ մի քսան հազար դրամ մտնի։ Այն ժամանակուայ ԿԳՆ մտքով չանցաւ Վերնիսաժին մեղադրի որ խանգարում է հայաստանում գիտութեան զարգացմանը։
Ո՞վ գիտի՝ սրանց բուժման համար ի՞նչ դեղ կայ։
«ուզում եմ հեռու նայեմ՝ անտառը խանգարում է»: