Հանուն քրիստոնեական համերաշխության…
Advertisement 1000 x 90

Հանուն քրիստոնեական համերաշխության…

Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը:

1137 թվականին Եգիպտական սուլթան Մելիք Նասրը պատժիչ արշավանք իրականացրեց դեպի Կիլիկիա` քանզի Կիլիկիայի արքաները և հայ եկեղեցին եվրոպական արքունիքներն էին ողողում պատվիրակներով` հրավիրելով Եվրոպայի միապետներին նոր խաչակրաց արշավանքներ կազմակերպել դեպի Արևելք:

Լևոն Ե արքան ի վերջո դիմում է խնդրանքով Մելիք Նասրին` հայցելով նրա ներողամտությունը: Մելիքը բանտարկել է տալիս Կիլիկիո պատվիրակներ Բոհեմունդ Լուսինյանին, իշխան Սիրունին ու իշխան Վասիլին և թելադրում իր պայմանները, այն է` հայոց արքան ու եկեղեցին այլևս պետք է խզեին իրենց կապերը Հռոմի պապի հետ և եվրոպացիներին չառաջնորդեն Արևելք: Լևոն Ե երդվում է Ավետարանի վրա ու կնքվում է հաշտություն:

Սակայն ամենայնիվ` ողորմելի ու անհեռատես Լևոն Ե դրժում է երդումն ու դարձյալ բանակցություններ սկսում Բենեդիկտոս ԺԲ Պապի հետ, ով ազատում է Լևոնին իր տված երդումից ու առաջարկում հայ եկեղեցու ունիան Վատիկանի հետ, ինչը հայոց արքայի ու կաթողիկոսի սրտով էր:
Արդյունքում` Մելիք Նասրը գրավեց Դաշտային Կիլիկիան Այաս նավահանգստով հանդերձ…