Վահանաձև գեղձը հսկում է ողջ օրգանիզմը. ինչպես այն առողջ պահել
Advertisement 1000 x 90

Վահանաձև գեղձը հսկում է ողջ օրգանիզմը. ինչպես այն առողջ պահել

Mnenra.ru կայքը գրում է, որ հիպոթերիոզը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։ Յոդի պակասը համարվում է հիպոթերիոզի հիմնական պատճառներից մեկը։

Հիպոթերիոզի ախտանշաններն են

դեպրեսիա

չոր մաշկ և մազեր

հոգնածություն

մոռացկոտություն

քաշի ավելացում

տրամադրության անկում

ձայնի կոշտացում

փորկապություն

Եթե նկատել եք այս ախտանշանները, ապա մի ուշացրեք, դիմեք բժշկի օգնությանը, հանձնեք անալիզներ։ Եթե արդյունքում պարզվի, որ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեք, ապա բժշկի նշանակմամբ պետք է պարբերաբար հորմոնային դեղամիջոցներ օգտագործեք։ Վիտամիններն ու հանքանյութերը կարող են օգտակար լինել վահանաձև գեղձի գործունեությունը լավացնելու հարցում։

Սելեն (լուսնածին)

Ձեր օրգանիզմը զգում է քիմիական այս տարրի կարիքը՝ վահանաձև գեղձի հորմոնների բաղադրությունը դինամիկ կառուցվածքի փոխարինելու համար։

Ցինկ

Արդյունավետ աշխատելու համար վահանաձև գեղձի հորմոնները ցինկի կարիք ունեն։

Յոդ

Յոդը շատ կարևոր է վահանաձև գեղձի աշխատանքի համար, սակայն հիպոթերիոզի դեպքում կարող է վտանգավոր լինել, քանի որ կարող է հանգեցնել վիճակի սրման։