Ծորակի ջուրը մեծացնում է աղիքային ինֆեկցիաների վտանգը. med.news.am
Advertisement 1000 x 90

Ծորակի ջուրը մեծացնում է աղիքային ինֆեկցիաների վտանգը. med.news.am

Կանոնավոր ծորակի ջուր խմելու դեպքում մեծանում է աղեստամոքսային ինֆեկցիաների առաջացման վտանգը, հաղորդում է Environ Health Perspect-ը:

Մասնագետները 14 աշխատանքների մետաանալիզ են կատարել՝ նվիրված ջրի պղտորության և Giardia ու Cryptosporidium մակաբույծներով ինֆեկցիաների առաջացման միջև կապին: Դրանցից 10-ում կապ հայտնաբերվել է՝ անկախ ջրի պղտորությունից:

Գիտնականները հանգել են եզրակացության, որ որպես ջրի մաքրության ցուցիչ հարկավոր է լրացուցիչ գործոններ օգտագործել՝ բացի NTU-ից, մասնավորապես, սեզոնային, ինչպես նաև ջրատար խողովակաշարերի համակարգի վիճակի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ջրի պղտորության չափման համար օգտագործում է NTU (Nephelometric Turbidity Unit) միավորը: Խմելու համար պիտանի է համարվում 5-ից ոչ բարձր NTU-ով հեղուկը, իսկ 1-ից ցածր ցուցանիշ ունեցող ջուրը համարվում է մանրէազերծ:

med.news.am