Եթե չեք կարդացել Ֆինանսական անկախություն և հաստատուն պրոգրես նյութը, ապա ճիշտ ժամանակն է սկսել այնտեղից ու շարունակել այստեղ։
Ես այդ հոդվածում նշել եմ, թե ինչ է ենթադրում հաստատուն պրոգրեսը։ Դուք դրա հետ կարող եք համաձայնել կամ ոչ։ Կարող եք շարունակել հաջողակների մասին սոցիալական կարծրատիպերին հետևել, ինքնախաբեությամբ զբաղվել ու կարծել, որ եթե ձեր աշխատավարձը բարձրացել է և ձեզ նոր պարտականություն են վստահել, ապա դուք գլոբալ առաջ եք գնում։ Դուք գրանցում եք պրոգրես։ Դուք հաջողակ եք։
Իրականում չկան հաջողություններ ու անհաջողություններ։ Կան միայն լավ ու վատ արդյունքներ։ Չկան հաջողակներ ու անհաջողակներ։ Կան միայն լավ ու վատ արդյունք գրացած մարդիկ։ Չկան հաջողակ կամ անհաջողակ մասնագետներ կան իրենց աշխատանքը արդյունավետ կամ անարդյունավետ կատարող մասնագետներ։ Բայց Ձեր արդյունավետ աշխատանքը ու՞մ արդյունքներն է բարձրացնում Ձեր, թե՞ տվյալ ընկերության։ Ու ձեր անմիջական կամ միջնորդավորված ղեկավարի։
Հմմ, հարցը տողատակ ունի չէ՞։ Զգում ե՞ք։
Ես չեմ պնդում, որ դա վատ է։ Ես պնդում եմ, որ դա լավ է միայն այն դեպքում, եթե դուք դեռ 25 տարեկան անփորձ կամ սկսնակ մասնագետ եք, որ դեռ խնդիր ունի իր մասին հայտարարելու ու նախկին դասախոսներին կամ ծնողներին հուսախաբ չանելու։ (Դե մի փոքր էլ սեփական անձի կարևորությունը զգալու, ինչ խոսք): Ինչ խոսք սա էլ բավարար է։ Վատ չէ։ Բայց վատ չեն‐ն ձեզ բավարարում է՞։ Եթե այո, ապա հիանալի է անցանք առաջ։ Բայց մի պահ մտածեք, նոր անցեք առաջ դեպի կարիերայի նոր նվաճումներին։
Իհարկե, աշխատել պետք է մասնավորապես կարիերայի սկզբում։ Դրա արդյունքում դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ, նոր հմտություններ, կուտակում եք փորձ ու գործելու ընթացքում սովորում եք ձեր կամ ձեր գործընկերների սխալների վրա։ Եթե առավել օժտված եք, ապա կսովորեք նաև լավագույն մասնագետներից կամ ձեր իսկ ղեկավարից։ Չէ որ, եթե ձեր բախտը բերել է և ունեք ղեկավար, որն իր ու նաև ձեր գործի վարպետն էև միաժամանակ նաև թույն մենեջեր է, ապա շնորհավորում եմ դուք ընդունվել եք լավագույն համալսարանը։ Եղեք ավելի ուշադիր, քիչ խոսեք ու շատ լսեք, հետևեք ու վերլուծեք։
Բայց մի պահ մտածեք։ Կայուն աշխատանքը ենթադրում է ամեն օր կրկնվող գործողությունների շարք։ Բաներ, որ դուք պարտավոր եք անել ամեն օր։ Իսկ եթե դուք անում եք նույն բանը, հետևաբար դուք ստանում եք նույն արդյունքները։ Չէ որ մեր այս օրը երեկվա գործողությունների արածի ու չարածի արդյունք է։
Թույլ տվեք օրինակ բերեմ։ Եթե դուք ամեն օր անեք տասը հրում։ Ամեն օր տասը հրում, տարիներ շարունակ տասը հրում, ինչպիսի արդյունք կգրանցի ձեր մարմինը։ Առաջին մեկ երկու շաբաթում այն կձգվի, կստանա ռելիեֆ, իսկ հետո՞։ Հետո դուք ուղղակի դոփում եք նույն տեղում՝ ձեր մարմինը այլևս չի փոխվում, այն ուղղակի պահպանում է այն ինչ ձեռք եք բերել առաջին տաս օրերի ընթացքում։ Հիմա պատկերացրեք ձեզ նոր պարտականություն են տվել։ Սա հավասարազոր է օրը տասներկու հրումի։ Տասներկու հրում տարիներ շարունակ տասներկու հրում։ Այո մարմինը կրկին փոխվեց, ավելի ձգվեց, մկանները դարձան ավելի տպավորիչ․․․Լավ թողնենք այս նկարագրությունը։
Խոսեմ ավելի հստակ, դուք կորցնում եք տարիներ, իսկ շատերը տասնամյակներ, որպեսզի հասնեն օրը հարյուր հրում կատարելու թույլատվությանը։ Այլ կերպ ասած դառնան տնօրեն, ղեկավար և այլն։ Ահա և դարձաք տնօրեն։ Բայց արդյոք դուք երաշխավորված եք, որ չեք կորցնի այդ աշխատանքը։ Որ ձեզ չեն հեռացնի։ Չէ, որ դուք սեփականատերը չեք, դուք տնօրենն եք, կամ ավագ մասնագետը կամ բաժնի վարիչը։ Ինչ է լինում այս փուլում դուք փնտրում եք նոր աշխատանք, որպեսզի շարունակեք բարձրանալ կարիերայի այդ անիմաստ աստիճաններով։ Կամ ձեզ տեղավորում են մեկ այլ տեղ։
Երբ կորցնում եք աշխատանքը չունեք կայուն հոսող եկամուտ ու ստիպված եք նորից սկսել օրը տասը հրումից, կամ ձեզ կկանչեն այնտեղ, որտեղ օրինակ ձեր առավելագույն թույլատվությունը օրը հիսուն հրումն է։ Եվ դուք դոփում եք տեղում։ Բայց սա ամենասարսափելին չէ։
Կորցրեցիք աշխատանքը, կորցնում եք կայուն եկամուտը, ստիպված եք ընդունել նոր առաջարկներ, որոնք գուցե չեն համապատասխանում ձեր պահանջներին։ (Իսկ դուք ունե՞ք պահանջների սահման)։ Կարծում եմ ոչ մեկ էլ չունի, ուղղակի մենք բոլորս հարմարվում ենք։
Ահա երբ ենք հիշում այն մասին որ չունենք բավարար կուտակումներ, չունենք կողմնակի եկամտի աղբյուր, չունենք մեր գաղափարները իրագործելու համար անհրաժեշտ ներդրում։
Մեր գաղափարները, մեր ընկերությունը, մեր կայուն ֆինանսակայն հոսքը․․․Այ սրա մասին է պետք մտածել։ Չէ որ ձեր իսկ ընկերությունից ձեզ որևէ մեկը չի կարող հեռացնել (Սթիվ Ջոբսի օրինակը տեղին չէ՝ կներեք, բայց պետք չէ ընդունել պայմանագրի այն կետը, որով քեզ կարող են հեռացնել քո իսկ ստեղծած ընկերությունից)։ Բայց նա դա նորից արեց։ Նա չփնտրեց նոր աշխատանք, նա ուղղակի ստեղծեց նոր ընկերություն։ Գտավ միջոց։ Բոլոր նրանք, ովքեր հասել են այդպիսի բարձրունքների սկսել են զրոյից, սկսել են իրենք իրենցով։ Ունեցել են լավ խորհրդատուներ, օգնականներ, բայց կախված չեն եղել ″վերին ասիչներից″։ Եղել են ազատ ու պատրաստ ընդունելու հաստատուն պրոգրեսը։
Եվ այսպես, եթե դուք հենց հիմա որևէ տեղ աշխատում եք, ապա դա հիանալի է։ Կուտակեք ձեր գումարների մի մասը, ստեղծեք նոր եկամտի աղբյուրներ, սովորեք ինչքան կարող եք, ստեղծեք ձեր ֆինանսական կայունությունը, որը կախված չի լինելու այն հանգամանքից՝ դուք այդտեղ կշարունակեք աշխատել, թե ոչ։ Ու եթե ցանկանում եք շարունակել աշխատել օրը տասներկու ժամ, ապա շարունակեք։
Բայց ճգնաժամը միշտ գալիս է ու դրան պետք է պատրաստ լինել։ Եթե ձեզ համար թանկ չեն այդ տասներկու ժամերը, ապա շարունակեք աշխատել միայն թե հիշեք, թե որքան նոր գաղափար կարող էիք սկսել իրագործել, որքան գիտելիք կարող էիք ձեռք բերել, որքան օգտակար ծանություններ ու կապեր․․․
Խնդիրը միայն գումարը չէ։ Բայց եթե անկեղծ, եթե գումարը չէ, ապա հենց այս պահից հրաժարվեք աշխատավարձից ու ձեր աշխատավարձը փոխանցեք ինչ‐որ բարեգործական հիմնադրամի։
Բայց խնդիրը գումարը չէ, մտածողությունն է։ Մտածելակերպը մեզ թելադրում է լինել անկախ կամ կախյալ, լինել վախվորած կամ ռիսկով։ Ստեղծել սեփականը կամ ծառայել ուրիշի ստեղծածը բարելավվելուն։ Իրագործել սեփական երազանքները կամ ուրիշի։
Բայց չէ որ ձեր ֆինանսական անկախությունը նաև ձեր փոքր համայնքի կամ ձեզ շրջապատող մարդկանց ֆինանսական ապահովությունն է։ Ի վերջո, Ձեր հաստատուն պրոգրեսը կարող է նաև հնարավորություն դառնալ այլ մարդկանց համար։ Ձեր հաստատուն պրոգրեսը կարող է ծառայել ընդհանուր բարօրությանը։ Որոշումը մերն է։ Բայց այդ որոշումը պետք է կայացնել հենց հիմա։
Մտածեք։ Մի պահ մտածեք այս մասին։