Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի տարեկան շուրջ 300 դեպք է գրանցվում
Advertisement 1000 x 90

Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի տարեկան շուրջ 300 դեպք է գրանցվում

Յուրաքանչյուր տարի Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի շուրջ 250-300 նոր դեպք է գրանցվում և այդ հիվանդության պատճառով՝ շուրջ 150 մավան դեպք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, օնկոգինեկոլոգ Գագիկ Բազիկյանը։

Մասնագետի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ հիվանդությունների 40 տոկոսը հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ բուժումն արդեն անօգուտ է։ Դրանով էլ բացատրվում է բարձր մահացությունը։ Չնայած երկրում գործում է սքրինինգային ծրագիր, որի շրջանակում կանայք կարող են անվճար Պապ-թեստ հանձնել, մասնագետի խոսքով՝ կանանց մեծամասնությունը պրոֆիլակտիկայի համար բժշկի չի դիմում։ Դա անում են միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում։

Ուռուցքաբանի կարծիքով՝ Հայաստանում մարդու պապիլոմայի դեմ վիրուսի պատվաստանյութի ներդնումը կարող է օգնել նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդությունն ու դրա հետևանքով մահացությունը։  Մասնագետը նաև նշեց, որ նախկինում որոշ ընկերություններ փորձել են Հայաստան ներմուծել մարդու պապիլոմայի դեմ պատվաստանյութ։ Չնայած պատվաստանյութը վճարովի էր և էժան չէր (շուրջ 150 000 – 200 000 դրամ), շատերն էին այն գնում՝ երեխաներին պատվաստելու համար։

Մարդու պապիլոմայի դեմ պատվաստնայութը ներարկումների ազգային օրացույցում ներառվելուց հետո 13 տարեկան աղջնակներն անվճար կպատվաստվեն:

med.news.am