Եթե համեմատենք շոգն ու տապը, ապա Հայաստանում եղանակներն ավելի մեղմ են, քան Իսրայելում:
Բայց կարևորը դա չէ, այլ՝ մարդիկ:
Հաճելին այն էր, որ Հայաստանում հանգիստ կարող ես շունչ քաշել, որովհետև փողոցներում, բակերում և շքամուտքերում, գոզահոտ չի գալիս: Ի տարբերություն Իսրայելի, այստեղ ընդունված չէ բնական կարիքները հոգալ ուր ասես… չեմ պնդում, որ դա իսրայելական ավանդույթ է, ոչ, բայց Թել Ավիվում կամ Բեր-Շեվեյում գոզահոտը օդի, շրջակա միջավայրի անբաժան մասն էր: Ես չեմ կարող ասել, թե այդ ամենը որտեղից է սկիզբ առել, բայց փաստը մնում է՝ փաստ:
Չե՞ք հավատում, ուրեմն եկեք Թել Ավիվի նոր ավտոկայան, դե, կողքի թաղամասերի մասին էլ չեմ խոսում…
Լավ է, որ այդ ամենը Հայաստանաում չկա: Այստեղ խմբերով չեն թափառում այսպես կոչված տրանսգենդերները, թմրամոլները և «ուրախների և հնարամիտների ակումբի» այլ ներկայացուցիչները: Չեմ ասում չկան, բայց աչք չեն ծակում, ինչպես Իսրայելում՝ կենտրոնական փողոցներում կախելով իրենց տարբերանշան-դրոշակը. չես էլ կողմնորոշվում, թե ով է քաղաքի իշխանության գլխին՝ սիոնիստական իշխանությունը, թե՞ տրանսգենդերները:
Հայաստանում թմրամոլներին չեն վերաբերվում ասես սրբազան կենդանիների, ապահովելով նրանց հատուկ թոշակով, սոցծառայողներով, դատապաշտպաններով և չաղլիկ նպաստներով:
Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի բնակչության 95 տոկոսն իրեն հավատացյալ է համարում: Չեմ լսել ձևապաշտական ավանդույթների մասին, ծայրահեղականության մասին: Հիմնականում մարդիկ իրենց զգեստի տակից խաչ են կրում, այլ ոչ թե ցուցադրական՝ զգեստի վրայից: Եվ ամենակարևորը՝ կյանքը չի ավարտվում շաբաթ օրը, ոչ էլ կիրակի օրը, ոչ էլ շաբաթվա այլ օրերին: Գետտոյի զգացողություն Հայաստանում չկա:
izyaweisneger.livejournal.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը