Արսեն Սաֆարյանի նվիրած առանձնատունն ու կնոջ գոհունակության առիթը. bravo.am
Advertisement 1000 x 90

Արսեն Սաֆարյանի նվիրած առանձնատունն ու կնոջ գոհունակության առիթը. bravo.am

Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը` ծննդավայրի, ընտանիքի, հեղինակային երգերի, սպասվելիք մենահամերգի, ծովափնյա հանգստի, իր և եղբոր` Արթուրի կառուցած առանձնատան, այն նվիրելու, երեխաների դժգոհությունների և դրան ի պատասխան` կնոջ՝ Սաթենի գոհունակ ժպիտի մասին, BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում:

– Քանդակագործությունն ու սպորտը հոգեհարազատ էին Ձեզ, բայց ընտրեցիք երգչի ճանապարհը։ Ինչպե՞ս եղավ։

-Ոչինչ պլանավորված չի եղել: Փոքր հասակում շատ հետաքրքրասեր երեխա եմ եղել, սիրել եմ նկարչությունը, զբաղվել եմ սպորտով, իսկ քանդակագործությունը առանձնահատուկ ձևով եմ սիրել։ Ժամանակի հետ այնպես ստացվեց, որ զբաղվեցի և սպորտով, և քանդակագործությամբ, և նվագում էի կիթառ։ Ընդունվելով Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, Հրազդանից եկա Երևան։ Երևանը այդ ժամանակ մեծ քաղաք էր։ Դե, պատկերացրեք, մենակ տղա` մեծ քաղաքում. հեշտ չէր, բայց քիչ ժամանակում կարողացա ունենալ իսկական ընկերներ, նույնիսկ ավագ ընկերներ։ Իսկ ինչո՞ւ սկսեցի երգել, որովհետև առաջին հերթին ինձ աշխատանք էր պետք։ Շատ դժվար տարիներ էին, պատերազմը նոր էր ավարտվել, և հարկավոր էր աշխատել, ապրել։ Գնացի «Ամադեուս» երաժշտական ակումբ, որն այդ ժամանակ միակ ակումբն էր, և այնտեղ շատ անվանի երգիչներ են երգել։ Իմ առաջին երգը՝ «Բայց դու չես գալիս»- ը, ստեղծվեց, իսկ նպատակն աշխատանքն էր. ես երբեք մեծ բեմեր չեմ երազել։ Ընդունվեցի աշխատանքի, իսկ հետագայում նոր արդեն ընդունվեցի Երգի պետական թատրոն… Ասես մի բան ինձ բերեց ու հասցրեց այդտեք: Սնահավատ չեմ, բայց կարծում եմ` մի բան կար, որ ես հասա այստեղ(ժպտում է,-հեղ.):

Երգի թատրոնն ի՞նչ տվեց Ձեզ։

– Ինձ համար կրթական շրջան էր: Այն ինձ տվեց ամեն ինչ` մտածողությունից, բեմական պահվածքից ու խոսքից մինչև բարձրախոսը պահելու էթիկա։ Դրա համար էլ մինչև այսօր Արթուր Գրիգորյանին իմ ուսուցիչն եմ համարում։

-2000-ին արդեն որոշեցիք անհատական գործունեություն ծավալել։ Ի՞նչը խթան հանդիսացավ։

-Սովորեցի, այդ ամենն իմ մեջ եփվեց ու մի նոր բանի հիմք դարձավ: Եթե վերևից տրված է շնորհ մեղեդի ստեղծելու, որը չի եղել, չես հանդիպել, ստեղծում ես, ու այն դառնում է քոնը։

Ձեր մեղեդիի մեջ ունեք միայն Ձեզ հատուկ գույներ, յուրահատուկ ոճը։ Ինչպե՞ս է հաջողվել։ 

-Ամեն ինչ մարդու ներսով է անցնում, դուրս գալիս, հետո արդեն խմորվում է երաժշտական նախասիրության, ճաշակի հետ։ Մարդիկ կան, առաջնային տեղ են տալիս երաժշտությանը, ես առաջնահերթ կարևորում եմ խոսքերը։ Միշտ ասում եմ` ես չեմ երգում երգը, երգում եմ խոսքերը։ Առանց խոսքի երգը պատրաստ չէ: Հաճախ թվում է` երաժշտությունը կա, ուրեմն երգն արդեն պատրաստ է, բայց էդպես չէ։

Ամբողջությամբ՝ bravo.am



Նման նյութեր