Գոհար Ռշտունու հրապարակումը Facebook-ի իր էջում.
Պատերազմից քիչ անց տարբեր երկրներից նավեր և գնացքներ բերում էին հայերին Սովետական Սիություն, իրենց նոր, երբեք չտեսած հայրենիք:
Արևոտ Բեյրութից սրընթած գնացք էր գալիս, լցված հայրենադարձներով: Կուպեներից մեկում մի ալեհեր մազերով կին շյուղերով գործում էր և անընդհատ նկատողություն անում երիտասարդ կապուտաչյա աղջնակին:
– Գոհար, բավ է գնացքով մեկ թռչկոտես, ամոթն ալ գիտցի՛ր:
Իսկ աղջիկն ուրախ և արևոտ ժպիտով բացում էր հարևանների դռներն ու րոպեն մեկ հարցնում.
– Շուտո՞վ կլինի մեր հիանալի հայրենիքը: Շուտո՞վ կտեսնենք մեր հիասքանչ Մասիս սարը: Շուտո՞վ: Շուտո՞վ:
Անշուշտ, բոլոր ուղևվորները սրտատրոփ սպասում էին այդ ակնթարթին, որի մասին նրանց հայրերն ու պապերը նույնիսկ երազել չէին կարող: Այն ապրելատեղում, որն արդեն համարյա հայրենիք էր դարձել, ոմանք նրանց ետ էին համոզում այս քայլից, ասելով, որ դա իսկական պետություն չի, ի՞նչ հայկական պետություն, եթե կարմիր Կրեմլում միայն ռուսներն են նստած, էլի ռուսաց թագավոր, միայն Ստալինն է, որ ռուս չի, նա էլ այնքան հրեշավոր է, որ նույնիսկ Հիտլերին հաղթեց:
Եկածները արտասուքներն աչքերին էին դիմավորում Հայրենիքը: Դժվար օրեր անցկացրեցին, չնայած պետությունը աշխատանք էր տալիս, վարկ տվեց, տներ կառուցեցին, իսկ հայրենակիցները ծանոթանում էին նորեկների նիստ ու կացին, դեռ մեկ շաբաթ առաջ անծանոթ և հանելուկային արտասահմանից եկած: Խոսում էին նորեկները արևմտահայերեն, որն անսովոր էր տեղացիների համար, մեղեդու նման էր և նույնիսկ արտաքին տեսքով նրանք շատ էին տարբերվում տեղացիներից:
Գոհարն իր աշխատավայրում ծանոթացավ Բուլղարիայից եկած մի երաժիշտի հետ, իսկ մի քանի ամսից և հարսանիք արեցին: Երիտասարդ ամուսինն ամեն երեկո մաքուր օդի էր հանում հղի կնոջը, նրանք երկուսով երազում էին տղա ունենալ, անունն Արարատ դնել, իսկ ծնողները նորակառույց պատշզամբից հիանում էին զՄասիսի զույներով ու չէին կարողանում մինչև վերջ հավատալ իրենց երջանկությանը:
Այն երեկոն Գոհարն փոքր ինչ հոգնել էր, և զբոսնելու չգնացին: Ամուսինը հոգատար պառկացրեց նրան անկողնում, վերմակով ծածկեց և սկսեց իր նոր գրած երաժշտույթյան նոտաներն ուղղել, որպեսզի առավոտյան կոնսերվատորիայում նվագի: Վահեն խոստումնալից դաշնակահար- երաժիշտ էր, և հայ համայնքն իր միջոցներով տաղանդավոր երիտասարդին ուղարկեց Սովետական Հայաստան սովորելու: Նրանց տասնմեկ ծիծեռնակներ էին ասում:
Դուռը ծեծեցին, մտան երեք անգույն տղամարդ տձև սև կոստյումներով, ինչ որ անգույն ձայնով հրամայեցին հագնվել: Մնացածն աղոտ էր… Գոհարը աշխատում էր այդ մղձավանջը հիշել բոլոր մանրամասնություններով, բայց չէր կարողանում հիշել, ինչպե՞ս նրանք բոլորով գտնվեցին այն մարդկանցով գերլցված գնացքում, որ տարավ նրանց, սատանեն գիտեր ուր:
Ոչինչ թույլ չտվեցին վերցնել: Ոչ գիրք, ոչ նոտա, ոչ աման-չաման…
Միայն հագի շորեր և փոքր պայուսակ: Նեղվածքից, կեղտից և ահավոր անարդարության զգացմունքից Գոհարի ներսում ամեն ինչ շուռ էր գալիս, և նա միայն մտածում էր, որ պետք է զսպել սրտխառնոցը…
Գնացքով երկար, շատ երկար ճանապարհ կտրեցին, հսկայական երկիրը համարյա ծայրից ծայրն անցան… Դատարկ երկիր… Աստված, ինչ մեծ երկի՜ր էր… Չհասած Բարնաուլ, իջեցրին ինչ որ ամայի տեղ, հղի Գահարը, երաժիշտ ամուսինն ու ոչինչ չհասկացող (կամ գուցե ամեն ինչ հասկացած) ծնողները վերջապես մաքուր օդ տեսան: Ահագին սպասեցին, մինչև մոտեցան լուրջ տղամարդիկ. այն գիշերվա այցելուների նման էին…
Ապրում էին փոքր գյուղաքաղաքում, որը հրաշալի անուն ուներ – Նեժին: Սկզբից Գոհարը անընդհատ հարցուփորձ էր անում, հետո դադարեց: Այժմվանից նրա ամբողջ ուշադրությունը ուղղված էր այն էակին, որը շուտով պետք է լույս աշխարհ գար, և չար ճակատագրի կամքով, լույս աշխարհը գտնվում էր ոչ թե արևոտ Բեյրութում կամ արևոտ Երևանում, այլ չգիտես ինչու, Սիբիրում: Դաշնակահար ամուսնուն ուղարկեցին անտառ ծառ կտրելու, դաշնակահարի մատները ցրտից ուռեցին և լրիվ շարքից դուրս եկան: Երբ աքսորյալներն իմացան, որ երաժիշտ է, նրա տեղ սկսեցին նորմա կատարել… Բայց Վահեն այնպես էլ չկարողացավ առաջվա պես նվագել…
Երեխան ծնվեց սաստիկ ցրտերին, սառ ու սոված ժամանակավոր տնակում, հաճախ հիվանդանում էր և ջերմում: Դեղ չկար, բայց մի կերպ խոտերով բուժվում էին: Ամառն արդեն թեթևացրեց նրանց վիճակը, Վահեն տեղավորվեց ավելի հեշտ գործի, բայց շատ էր կարոտում դաշնամուրը: Փոքրիկն այնպիսի երաժշտական լսողություն ուներ, բարակ ձայնով երգում էր իր բոլոր օրորոցային մեղեդիները: Իսկ Գոհարն անընդհատ քնահար էր: Ոչ ոք չգիտեր, որ ամուր փակված նկուղում Գոհարը արտասահմանյան ռադիոկայան էր լսում: Եթե իմանաին`
երևի թե լուսին կաքսորեին:
Գյուղը ծածկված էր բարձր ձյունակույտերով, որոնք շրջապատել էին նրան սարերի պես, շուրջը աստղերով լի սառը գիշերներ էին: Օրացույցը գարուն էր ցույց տալիս, բայց Սիբիրում գարունն էլ է ձմեռ:
Մի օր Բոստանդջյանների տնակի դուռը բացվեց, Գոհարը փոքր ճնճղուկի պես դուրս թռավ տանից և սրընթաց վազեց դեպի գյուղամեջ, նա վազում էր տների միջով և գոռում:
– Շունը սադգա՜վ, շունը սադգա՜վ:
Նրա ետևից անմիջապես դուրս պրծավ Վահեն և կնոջը փորձեց բռնել: Իսկ Գոհարն ինչ որ խելագար ուրախության մեջ գոռում էր և չէր կարողանում հագենալ այդ բառերից.
– Սադգա՜վ, սադգա՜վ: Շունը սադգա՜վ:
Գյուղի բնակիչները տարակուսանքով նայում էին Գոհարին, որն ինչպես սև աղեղ սլանում էր ձյունոտ փողոցներով:
Հետո մի կերպ հանգստացավ, նույն ճանապարհով ամուսնու արմունկից կախված վերադարձավ տուն և խռպոտ ձայնով սկսեց խնդրել.
– Ձգեցէք քիչ մը ուրախանամ, սիրտս զովանայ, կայրէր մինչեւ հիմա…
Իսկ այնտեղի հարևան` նույնպես աքսորված հայերը, լսելով այդ աղմուկը, շատ արագ հասկացան, ինչումն է բանը, ում և ինչի մասին է խոսքը, ու վախից դողացնելով, պատուհաններն էին փաում: Չհավատալով իրենց երջանկությանը և մտածում` միայն ավելի վատը չգա…
Իսկ երբ ղեկավարներն սկսեցին հարցուփորձ անել, միաբերան ասացին.
– Մարդա, ամուսնու հետ կռվել ա, տանից փախել ա, էն էլ ետևից… Ընտանիք ա, է՛լի:
Գիշերները Գոհարը ինքնաստեղծ ռադիոյի շխկոցի մեջ ձայն էր բռնում և մատները կոտրատում թե` հուսահատությունից և թե` հուզմունքից: Նա համոզված էր, որ շուտով ամեն ինչ կփոխվի, և, իրոք, Ստալինի մահից հետո քարավանները հակառակ ուղղությամբ գնացին, այսինքն այնտեղ, որտեղից նրանց ստիպեցին գաղթել, կամ հենց միանգամից բանտարկեցին…
Գոհարի փոքրիկն արդեն մեծացել էր, դպրոց գնաց Երևանում, ընդունվեց Երևանի կոնսերվատորիա բայց հիմա էլ մայրը զբաղված էր սրտի ձեռք բերած արատ բուժելով… Ոչինչ չօգնեց, վիրահատության ժամանակ ցրտահարված, մրսած և տարիներով չբուժված օրգանիզմը հանգեց…
Գոհարն ու Վահեն կենդանի մնացին բուժքրոջ շշմեցուցիչ լուրը լսելուց: Բայց շարունակել ապրել այս հողում նրանք չկարողացան… Մեծ, շատ մեծ դժվարություններով նրանք Բեյրութ մեկնեցին, Գոհարի հայրենիքը… Մի՞թե դա Սիբիրն էր…
Առավոտյան օդանավակայանում թափանցիկ օդը մոտեցրեց ձյունածածկ գագաթները, կարցես երկու քայլ այն կողմ լինեին… Գոհարը, որն այնպես էլ իր սիրելի Մասիսի համը չտեսավ, հիշեց Ալթայի ցուրտ ձմեռներն ու այն ձյունակույտերը, որոնք այդքան նման էին հայոց սուրբ սարերին… Երկար հայացքով հրաժեշտ տվեց…
Բեյրութն անհագիստ էր… հայերը կրկին տուժող կողմ դարձան… Բայց նույնիսկ այդ պայմաններում Վահեն համայնքի երգչախումբ էր կազմակերպում, Կանաչյան երգում… Գոհարը հրաշքով երկվորյակ աղջիկ ունեցավ… Կարծես, ամեն ինչ կարգի էր գալիս, բայց պատերազմից վախեցած, մեկնեցին Կանադա: Ծնողները համոզում էին, “Հայերի գաղութն ամայացնում եք”, բայց Գոհարն արդեն ոչ մի հայություն հիմք չէր ընդունում…
Եթե դուք կլսեք ջութակի մեղեդի, որ ռադիոյով հաղորդում են Բոստանջյան քույրերի կատարմամբ, իմացեք` Գոհարի և Վահեի դստրերն են: Իրենց հայրենիքն այժմ Կանադան է:
Իսկ Հայաստանը շարունակում են լքել նույնիսկ նրանք, ովքեր երբեք Սիբիրում չեն եղել…