Առաջին հերթին պետք է մտածել պետական լեզվի մասին, քանի որ հայերենի հայեցակարգն ինչպես հարկն է մշակված չէ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակմանը: Նա նկատեց, որ ԿԳՆ փաստաթղթերում էլ ամրագրված է, որ վերջին 15 տարիների ընթացքում մեր լեզուն առաջընթաց չի ունեցել: Մարտիրոսյանը դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակմանը հիմքում հիմնավորված փաստարկներ չի տեսնում:
«Շատ լավ կլիներ, որ ներկայացված լինեին տվյալներ, թե ինչքա՞ն ուսանող է գնում ՌԴ, ինչքա՞ն ուսանող է ուսում ստանալու համար գնում այլ երկրներ, համաշխարհային միջազգային դասակարգման ո՞ր տեղերում են գտնվում ռուսական բուհերը, ի դեպ՝ ստորին հորիզոնականերում են: Այստեղից հարց՝ արդյո՞ք պետք գնալ ինչ-որ մի տեղ սովորել, որտեղ ուսուցումը ՀՀ-ից լավ չէ, 2-րդ՝ տված դիպլոմը նույնքան անպետք է, որքան ՀՀ-ում տրված շատ դիպլոմներ: Սրանք այնպիսի կարևոր հանգամանքներ են, որ առանց սրանց պատասխանները տալու նման որոշում կայանցելը, ուղղակի համարում եմ կամ Կրեմլից հրամանին ենթարկվելու, կամ էլ ինքնակամ հաճոյանալու դրսևորում է, այսինքն՝ ստրկատիրություն»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am