Հայաստանի տարածքում կա 17 հազար 750 կենդանատեսակ. դրանցից 500-ը էնդեմիկ տեսակներ են
Advertisement 1000 x 90

Հայաստանի տարածքում կա 17 հազար 750 կենդանատեսակ. դրանցից 500-ը էնդեմիկ տեսակներ են

Հայաստանը կենսաբազմազանության տեսանկյունից մեծ արժեք է ներկայացնում ոչ միայն հանրապետական և տարածաշրջանային մակարդակով, այլև ողջ աշխարհի կտրվածքով:

Ազգային ժողովում «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նան կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության  բնապահպանության  նախարարության հատուկ պահպանվողտարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը: 

«Հայաստանի տարածքում 3800 տեսակի բարձրակարգ բույսեր են հանդիպում, իսկ ընդհանուր Կովկասի տարածաշրջանում դրանք 6 հազարն են: Հայաստանի տարածքում ապրում է 17 հազար 750 տեսակի կենդանատեսակ, որոնցից 549-ը ողնաշարավոր կենդանիներն են: Քիչ չեն նաև էնդեմիկ տեսակների քանակը՝ 144 բարձրակարգ բույսերի տեսակներ և 500 կենդանատեսակ»,- ընդգծեց Աղասյանը:

Նա նշեց, որ կենսաբազմազանության պահպանման ոլորտում պահպանության աշխատանքները իրականացվում են երեք ուղղություններով՝ նորմատիվային պահպանություն, տարածքների պահպանություն, ռեպրոդուկտիվ, այսինքն՝ վերարտադրողական պահպանություն:

«Նորմատիվային պահպանության տեսակետից շատ կարևոր էր 2010 թ. Կարմիր գրքի վերահրատարակումը, ինչի արդյունքում եղան շատ կարևոր փոփոխություններ: Օրինակ՝ Կարմիր գրքում ընդգրկվեցին նաև ողնաշարավոր կենդանիները, սնկերը: Եվ ամենակարևորն այն է, որ դա կատարվեց բնության պահպանման միջազգային նորմերին համապատասխան»,- ընդգծեց Արամ Աղասյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված են բույսերի միայն 36.6 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է, և այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ կան իրականացնելու:

Արամ Աղասյանը նաև ընդգծեց, որ Հայաստանն ունի երեք պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 արգելավայր և 232 բնության հուշարձան, որոնցից 31-ն այս պահի դրությամբ ունեն անձնագրեր:

 

 



Նման նյութեր