«Հո էդ անտերը պասպորտով չի»
Advertisement 1000 x 90

«Հո էդ անտերը պասպորտով չի»

Հրանտ Տեր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի երկու հոգի էլ ընկերներիցս գրել է, թե բա ազգայնական ուժերը չանցան ԱԺ: Սրա հետ էլ կտրականապես համաձայն չեմ: Ու մի քիչ ավելի երկար պիտի գրեմ:

Չեմ էլ խորանում, թե ինչո՛ւ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն ազգայնական չեն կարող համարվել, նույնիսկ, եթե իրենք իրենց էդպիսին են համարում: Չեմ խորանում նաև «Սասնա ծռերի» մասով:

Նախ՝ ազգայնականությունը որոշ իմաստով նույնպես զուտ «ինծիլգենտական» երևույթ է (շեշտում եմ՝ որոշ իմաստով միայն): Մեր ժողովոդրի գերակշիռ մեծամասնության համար նման խնիր չկա՝ այն պարզ պատճառով, որ ինքը այլ բան չի էլ պատկերացում ազգայինից դուրս: Այսինքն՝ ինքը չգիտի էլ, որ կան մարդիկ, որոնք կարծում են, որ կարա լինի ինչ որ ուրիշ քաղաքականություն բացի ազգայինից: Մեր ժողովորդի համար հանրային կյանքի ամեն հարց էլ ինքնին ազգային է կամ գոնե մջավայրը, սահմանը, որի մեջ ընթանում է հանրային կյանքը՝ ազգայինն է:
Արդարության հարցն էլ, սոցիալական հարցն էլ, ցանկացած հանրային հարց էլ:

Ինքն իրա քաղաքական կյանքը չի էլ պատկերացնում ինչ որ այլ եզրաբանությամբ: Իրա համար այն ինչ տեղի է ունենում հիմա հենց ազգային է, իրա ազգային իղեձրի իրականացումը: Ավելին՝ ամենա ազգայինն է, որովհետև բա ահայ ազգն է համախմբվել, հո վրացինե՞րը չեն:

Երկրորդ՝ եթե Նիկոլն ազգաննական չէ իրա բնազդով, ապա ի՞նչ է, կամ ո՞վ է այդ դեպքում ազգայնականը: Մարդը մեռավ հայ ազգի արյունը, հայ ազգի մեծությունը, համաշխարհային առաքելությունը, ունիկալությունը ու էլի չգիտեմ ինչը վկայակոչելով՝ ազգայնականը պոզով պոչո՞վ է լինում: Մեկը սա կարող է կոչել պոպուլիզմ, դեմագոգիա, չգիտեմ ինչ: Բայց դե, կներեք, եթե ինչ-որ մեկին կարևոր է ազգայնականությունը, ապա հազիվ թե սա պակաս համոզիչ է, քան Գեղամյանի «ազգնայնական գործիչ» լինելը: Հո էդ անտերը պասպորտով չի:

Սա տարրերայինի մասին:

Հիմա վերադառնանք «պասպորտով»-ին:

Այն, ինչ Հայաստանում այսօր կոչվում է ազգայնական, հիմնականում մնացուկ է Սովետահայկական մշակութային, պահպանողական հայրենասիրության, երբ գերխնդիր էր ազգայինի պահպանումն մեծ կայսրության մեջ: Ագազյինն էլ գերազանցապես հասկացվում էր որպես ազգագրական, ավանդական-տնային: Նման մշակութային, ազգագրական ազգայնականությունն անկախ պետության խնդիրներին բացարձակ համարժեք չէ:

Իսկ անկախ Հայաստանին համարժեք ազգային մենք չունենք: Դրա հիմնական շեշտը պետք է լինի ոչ թե պահպանումը, այլ զարգացումը, ոչ թե գոյատևումն, այլ ծավալումը: Ոչ թե ազգագրականն, այլ քաղաքականը: Այլ կերպ ասած՝ ժողովրդական տարերային ազգայնականի գիտակցության բերելը: Երբ որ նման ազգայնականություն կլինի, այդ ժամանակ էլ կխոսենք դրա ներկայացված կամ չներկայացված լինելու մասին»: