1915 թվականին այս եզդին մոտ 20000 հայի կյանք է փրկել: Ո՞վ էր նա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

1915 թվականին այս եզդին մոտ 20000 հայի կյանք է փրկել: Ո՞վ էր նա

1915-ին երիտթուրքերը քարոզարշավ սկսեցին Միջագետքում ոչ մահմեդական ժողովուրդների ոչնչացման վերաբերյալ:

Փաստացիորեն դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի արդյունքում տուժեցին ոչ միայն հայերը, այլև եզդիները, ասորիները, հույները:

Ընդհանուր ցավն ու փոխադարձ համերաշխությունը ընկերության ստեղծման համար հիմք դրեց եզդիների ու Մերձավոր Արևելքի քրիստոնյաների միջև:

Չնայած թշվառ կարգավիճակին՝ եզդիներն ու քրիստոնյաները չէին հանձնվում թուրքերին, այլ շարունակում էին պայքար տալ իրենց գոյության պահպանման համար: Եզդիների շրջանում մինչ օրս պտտվում է Խամոե Շարոյի մասին լեգենդը:

Հենց այս մարդու մասին էլ կխոսենք այսօր: Եզդիների ու քրիստոնյաների ազատության ձեռք բերման գործում մեծ դերակատարություն են ունեցել նաև եզդիական դիմադրության մարտիկները, որոնց առաջնորդում էր Ջանգիր-աղան, ով Զուկրի ցեղերի համադաշնության Մանդիկի ցեղի առաջնորդ Խատիֆ-աղայի որդին էր, և ով տարիներ անց արժանացավ եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչման:

Խամոե Շարոն եզդիական Շանգալ աշիրեթի առաջնորդն էր, ով իր մարտիկների հետ միասին 1915-ին փրկել է ավելի քան 20,000 քրիստոնյաների: Երբ Օսմանյան կայսրության իշխանությունները պահանջեցին քրիստոնյա փախստականների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, Շարոն որոշեց պաշտպանել նրանց:

Եզդիների առաջնորդ Միր Իսմայիլ Չոլո-բեգը քրիստոնյա հոգևորականությանը նամակ ուղարկեց, որում պատրաստակամություն էր հայտնում մասնակցել քրիստոնյաների պաշտպանությանը: Եզդի և ասորի հոգևոր ներկայացուցիչների հանդիպումից հետո ասորիների առաջնորդները շանհալյան լեռներ տեղափոխեցին կանանց, երեխաներին ու տարեցներին:

Իրենց հերթին՝ թուրքերը պահանջում էին իրենց հանձնել քրիստոնյաներին, հակառակ դեպքում եզդիներին բռնության կենթարկեին: Պրոֆեսոր Կրիստինա Էլիսոնը պատմության այս դրվագի մասին գրել է.

«Թուրքերն իրենց ներկայացուցիչներին ուղարկել էին եզդիների մոտ՝ շանհալյան լեռներ, և փոխանցել էին նամակ, որում պահանջում էին իրենց հանձնել արամեացի փախստականներին՝ սպառնալիքներ ներկայացնելով: Եզդիների առաջնորդը պատռեց նամակւ ու Օսմանյան կայսրության պատվիրակներին իրենց հայրենիք ուղարկեց առանց հագուստի»:

Փորձելով կանխել եզդիների սպանդը՝ եզդիական մեհրքան ցեղի առաջնորդ Դաուդե Դաուդը մեծ բանակով դեմ դուրս եկավ Խամոե Շարոյին, սակայն վերջինս ցեղային խորհուրդ հրավիրեց, որի ընթացքում ներկայացրեց ողջ իրավիճակը:

goodlookingnews.ru