«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել. armeniasputnik.am

Հայաստանում սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուները, ի տարբերություն Ռոսսելխոզնադզորի, «Գոյտեքս» ընկերության արտադրանքում խնդրահարույց ոչինչ չեն գտել։ Այս «հանելուկը» երկու տարբերակ ունի։

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) սահմանափակել էր «Գոյտեքս» հայկական ձեռնարկության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի տարածք։ Արգելքի պատճառը ձկնամթերքում հայտնաբերված մալաքիտային կանաչ ներկանյութն էր։ Հայտնաբերված նյութն օգտագործվում է ձկների վարակային հիվանդությունները բուժելու համար։ Արտահանվելուց առաջ արտադրանքը ստուգվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում»։ Հայ մասնագետները ոչ մի խնդիր չէին տեսել։

Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (այսուհետ` Լաբորատորիա)` այս ամենի պատճառները տեղում պարզելու և պետական այդ կառույցի գործունեությանը ծանոթանալու համար։

Լաբորատորիան լիովին հերքում է այն կարծրատիպը, թե այդօրինակ պետական հաստատությունները պետք է անպայման խղճուկ վիճակում լինեն` խորհրդային տեխնիկայով ու աշխատանքի հին մեթոդներով։ Էրեբունիում գտնվող հաստատությունը վերանորոգված է, ժամանակակից կահույքով զինված։ «Եվրոպական դիզայնով» Լաբորատորիայում սառնարանների ու հետազոտությունների համար նախատեսված տեխնիկայի մեծ մասի վրա ռուսական դրոշով պիտակներ կան։

«Սա Ռուսաստանի կառավարության նվերն է ԵԱՏՄ–ի համագործակցության շրջանակում։ Այս ամենը ստացել ենք 2015-2018 թվականներին», – ասում է Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր