Ինչու՞ է վտանգավոր պզուկներ սեղմելը
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է վտանգավոր պզուկներ սեղմելը

Մաշկաբան Մարիա Ժուրավլյովան պատմել է, թե ինչու չի կարելի սեղմել պզուկները եւ ինչպիսի հետեւանքներով են հղի այդպիսի «մաքրումները», գրում է МедикФорум-ը։

Տեսականորեն բոլորը գիտեն, որ պզուկները սեղմել չի կարելի, բայց գործնականում գրեթե ոչ ոք չի կիրառում այդ գիտելիքները։

«Պզուկը թարախով լցված խոռոչ է մազի ֆոլիկուլի արմատի ելքի մոտ: Այն ունի հատակ, օղակ եւ հիմքում ընկած բորբոքային ինֆիլտրատ: Պզուկի տեսանելի մասը կազմում է ընդամենը 1/3-ը, իսկ մնացած 2/3-ը մենք չենք տեսնում»,- բացատրում է բժիշկը։

Երբ պզուկը սեղմում ենք, ասես պատռում ենք նրա «օղակը»։ Բայց այդ պահին միայն թարախային «այսբերգի» ծայրն է դուրս գալիս։

Պզուկի մնացած մասը վերադառնում է ֆոլիկուլ: Այդ պահին ֆոլիկուլի պատերը ձգվում են, այսինքն՝ փոքրիկ պզուկը մենք մեր ձեռքերով ավելի խորն ու մեծ ենք դարձնում։

Այն մակերես դուրս բերելն այժմ շատ ավելի դժվար կլինի: Պզուկի ապաքինումն ու անհետացումը այս դեպքում կձգձգվի մեկ շաբաթ կամ ավելի երկար։ Իսկ վատագույն դեպքում ֆոլիկուլը կարող է ընդհանրապես պայթել՝ կողքին միանգամից մի քանի նոր պզուկներ առաջացնելով։

Հատկապես ռիսկային է քթաշրթնային եռանկյունու շրջանում պզուկները սեղմելը:

«Այստեղով անցնող անոթները գնում են ուղեղի սինուսներ։ Անհաջող սեղմված պզուկի թարախը, որը հայտնվել է արյան մեջ, կարող է ծանր բորբոքում առաջացնել:

news.am