«Չգիտեինք` ինչից սկսել». փրկարարական ջոկատի ղեկավարը` Սպիտակի երկրաշարժի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Չգիտեինք` ինչից սկսել». փրկարարական ջոկատի ղեկավարը` Սպիտակի երկրաշարժի մասին. armeniasputnik.am

25 հազար մարդու կյանք խլած 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, եթե բնակչությունը պատրաստված լիներ, ապա զոհերն ավելի քիչ կլինեին։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Փրկարարական ու վերականգնողական աշխատանքների ղեկավարներից մեկը` Վլադիմիր Մարգարյանը, որն այդ տարիներին զբաղեցնում էր Հայկական ԽՍՀ Պետշինի փոխնախագահի պաշտոնը։

Դեկտեմբերի 7–ին Հայաստանում կհիշեն Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերին։

Նրա խոսքով` երկրաշարժի ժամանակ մարդիկ պատրաստ չէին փրկարարական աշխատանքներ իրականացնել ու չգիտեին` ինչից սկսել։

«Հայաստան էր ժամանել փրկարարների խումբ Ֆրանսիայից, դա մեզ համար անսպասելի ու անսովոր մի բան էր։ Աղետի գոտում կանգ առավ «Իկարուս» մակինիշի ավտոբուսը, որը լցված էր փրկարարներով, բժիշկներով ու շներով։ Հետո այլ երկրներից էլ սկսեց օգնություն գալ։

Այդ ժամանակ արտասահմանցի փրկարարներն ասացին. «Մահացածների հետ գործ չունենք, պետք է ողջ մնացածներին գտնել։

Իհարկե, այն ժամանակ մարդիկ ուզում էին ամեն դեպքում իրենց մտերիմներին գտնել` ողջ, թե մահացած։ Շատերը միայն մի բանի մասին էին մտածում` արժանավայել կերպով հրաժեշտ տալ հարազատներին։

Նրա խոսքով` Սպիտակի երկրաշարժը մեծ ցնցում էր բոլոր խորհրդային երկրների համար։

«Խորհրդային երկրներից ոչ մեկը պատրաստ չէր այդպիսի երկրաշարժի։ Միայն Աշխաբադում 1948 թվականի հոկտեմբերի 5–ի լույս 6–ի գիշերը 7,3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Մենք Աշխաբադից հեռու էինք ու չէինք պատկերացնում` դա ինչ է, իսկ երբ մեզ մոտ երկրաշարժ տեղի ունեցավ, բոլորը շփոթության մեջ էին, ոչ ոք չգիտեր` ինչ քայլեր է պետք ձեռնարկել», – նշեց փրկարարական ու վերականգնողական աշխատանքների ղեկավարները։

Մարգարյանի խոսքով` դժվարությունը կայանում էր նաև նրանում, որ ո՛չ հայկական, ո՛չ արտասահմանյան փրկարարները չէին կարողանում կողմնորոշվել` տուժած քաղաքների գլխավոր նախագծերի բացակայության պատճառով։

«Կապ չկար ու մեզ տարբեր հարցերով օգնում էին ռուսական ռազմական կայազորի ներկայացուցիչները։ Այն ժամանակ բջջային հեռախոսներ էլ չկային։ Հետո հարց առաջացավ` Գյումրի ամբողջովին վերականգնել թե առանձին թաղամասեր կառուցել։ Արդյունքում որոշվեց, որ երկրորդ տարբերակն ավելի լավն է։ Քաղաքի առանձին մասերում շինարարություն սկսվեց, իսկ քաղաքի հին մասը պետք էր վերականգնել ու շարունակել ապրել», – նշեց Մարգարյանը։

Նա գրեթե տասն օր Գյումրիում է անցկացրել, հազվադեպ էր վերադառնում տուն` Երևան։ Այդ ընթացքում փրկարարներն ու շինարարները բոլոր ուժերը կիրառում էին մեկ ուղղությամբ` որպեսզի ողջ մարդկանց գտնեն, հետո էին արդեն մտածում` ինչից շինարարությունը սկսել։

Մարգարյանը նաև անդրադարձավ ժամանակակից շենքերի շինարարությանը` նշելով, որ Երևանի միաքար շենքերն այսօր ավելի ապահով են, թեև ոչ մի բանում 100%–ով չի կարելի վստահ լինել։

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերին 7–ին, տեղական ժամանակով ժամը 11:41–ին։

Ստորգետնյա հարվածների շարքը միայն 30 վայրկյանի ընթացքում վերացրել է Սպիտակ քաղաքը ու մեծ ավերումներ է առաջացրել Լենինական (Գյումրի), Կիրովաական (Վանաձոր) ու Ստեփանավան քաղաքներում։ Երկրաշարժի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն` 25 հազար մարդ է մահացել, 140 հազարը հաշմանդամ են դարձել, իսկ 514 հազարը` անօթևան մնացել։

armeniasputnik.am