«Խուփ. քաղաքի ենթագիտակցություն». Ռուբեն Շուխյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Խուփ. քաղաքի ենթագիտակցություն». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Հայտնի փաստ է, որ արվեստագետները լրիվ այլ կերպ են ընկալում մեզ շրջապատող իրողությունը: Դրանում մեկ անգամ ևս համոզվում ես, այցելելով «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացված կինոռեժիսոր և սցենարիստ Տիգրան Խզմալյանի լուսանկարչական ցուցադրությունը, որը կրում է «Խուփ. քաղաքի ենթագիտակցություն» անվանումը:

Ու՞մ մտքով կանցներ լուսանկարել և հանրությանը ներկայացնել Երևանի փողոցներին ու մայթերին տեղադրված դիտահորերի երկաթյա կափարիչները՝ խուփերը: Իսկ Տիգրան Խզմալյանը դա արել է:

«Նրանք պատմության կլոր կնիքն են: Երևանի վերջին ութ տասնամյակների մասին կարելի է տեղեկանալ ոչ միայն գրքերից, փաստաթղթերից և լուսանկարներից, այլ նաև մետաղյա այս ծանր վկայություններից»,- ասում է նա: Եվ ահա, տեսնելով նրանց մեջ պատմություն, ճակատագիր և անգամ յուրահատուկ գեղեցկություն՝ այդ ամենն իր ստեղծագործական պատկերացումով ներկայացրել է մեզ: Մեր քաղաքի ամենահին խութը, պարզվում է, դեռևս 1933 թվականից է՝ Աբովյան փողոցի վրա, իսկ ահա ամենանորերը՝ վերջերս Օպերայի շենքի մոտակայքում տեղադրված «Ալմաստ», «Անուշ», «Գայանե» և «Սպարտակ» ներկայացումների պատվին են:

«Խուփերը քաղաքի ենթագիտակցության դարպասն են, դեպի ստորգետնյա աշխարհ տանող կլոր մուտքը, անդրշիրիմյան կյանքի նեղ դռները, տիեզերական սև անցքերը, որոնք կիկլոպյան չթարթող աչքով հետևում են մեզ ներքևից»,- այսպիսի բացահայտում է անում լուսանկարների հեղինակը»:

 

 



Նման նյութեր