Աշոտ Խուրշուդյան. «Ինչքան պայքարում ես վիշապի դեմ, այնքան մեծանում է ցանկությունը նմանվելու նրան» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշոտ Խուրշուդյան. «Ինչքան պայքարում ես վիշապի դեմ, այնքան մեծանում է ցանկությունը նմանվելու նրան»

Աշոտ Խուրշուդյանի գրառումը. «Երեկ գիշերը մի հրապարակման պատճառով ուշ քնեցի, ու քանի որ ափսոսում եմ կորցրածս ժամանակը, իրականացրածս տեղադրեմ այստեղ, որ ձեր ժամանակն էլ խլեմ 🙂

Ուշ քնեցի, քանի որ գնաճի մասին կարդացի մի պնդում, որի հիմնավորման անկյունաքարը հետևյալն էր « [Իտալիայում] Հաշվարկվում է 3 հիմնական ցուցանիշ՝ միասնական գնաճ, blue-collar (վերաբերում է ցածր վարձատրություն ունեցող տնային տնտեսություններին՝ հիմնականում արտադրական գործարանների աշխատակիցներ) գնաճ, white-collar (վերաբերում է բարձր վարձատրություն ունեցող տնային տնտեսություններին՝ հիմնականում օֆիսային աշխատակիցներ) գնաճ: Երեք ցուցանիշներն էլ հաշվարկվում են ըստ նվազագույն սպառողական զամբյուղների, որոնք տարբերվում են ներառված ապրանքների կառուցվածքով և ապրանքատեսակների քանակով[6]։ Գնաճի թիրախավորվման համար ԿԲ-ի կողմից օգտագործվում է blue-collar գնաճը։ »

Բնականաբար սա զարմացրեց ու որոշեցի ճշտել կամ էլ համալրել գիտելիքս։ Ու պարզեցի, որ
Իտալիայում իրոք հաշվարկվում է 3 ցուցանիշ.
1/ the Consumer price index for the whole nation (NIC)
2/ Harmonized Index of Consumer Prices (HICP)
3/ Consumer price index for blue and white-collar worker households (FOI)
Հղումը՝ http://www.istat.it/en/archive/36098#3

Փաստորեն հեղինակի պնդումը, որ առանձնացված կա white-collar և blue-collar գնաճներ սխալ է։ Գործատուների և աշխատողների սպառողական զամբյուղի ինդեքսը մեկն է, ավելին, այն նույն ՍԳԻ-ն է հանած ծխախոտի կշռված ինդեքսը։

Սխալ է նաև այն պնդումը, որ «Գնաճի թիրախավորվման համար ԿԲ-ի կողմից օգտագործվում է blue-collar գնաճը»։ Սա կարևոր է, քանի որ ամբողջ թեզը կառուցված է այս իբր փաստական տվյալի վրա։ Իտալիան Եվրամիության մաս է։ Եվրամիության համար շատ կարևոր է Մաաստրիխտով սահմանված ինֆլյացիայի շեմը պահելը։ Իսկ դրա համար էլ կիրառվում է HICP-ը, ու այլ բան չի էլ կարող, քանի որ վիճակագրական ցանկացած ցուցանիշ պետք է երկրների միջև համադրելի լինի։ Ահա Իտալիայի ԿԲ հաշվետվությունը ու այնտեղ կտեսնեք որ ինֆլյացիան ներկայացված է միայն HICP-ով։ https://www.bancaditalia.it/…/relaz…/2016/sintesi/index.html
Իսկ հավելվածում նոր կգտնեք FOI-ն ու կտեսնեք, որ ծխախոտի գինն է միակ տարբերությունը։ https://www.bancaditalia.it/…/re…/2016/en-stat-app-2016.pdf…

Այժմ գանք ու հասկանանք, թե այդ ինչ ինֆլյացիա է ու ինչու է հաշվարկվում։ 1978 թ-ի ընդունված վարձակալության օրենքով վիճծառայությունը պարտավոր է հրապարակել այն. հոդված 81.- «The changes in the consumer price index for the families of workers and employees ascertained by ISTAT are published in the Official Gazette of the Italian Republic», ու այն այդ օրենքով կիրառվում է որպես գործակից վարձակալության վճարների ճշգրտման համար։ Այդ պատճառով էլ կոչվում է մոնետար ճշգրտման ինֆլյացիա` «monetary evaluation»: Ենթադրում եմ հեղինակին շփոթեցրել է հենց այս նպատակը, քանի որ գտա այդ շփոթմունքից բխող քննարկում։

Ահա օրենքի հղումը՝ http://www.sicet.it/…/leggi/leggi_nazionali/legge_392-78.htm

Ու ահա քննարկման հղումը (որպես շփոթմունքի այլ օրինակ) https://www.proz.com/…/3141011-rivalutazione_monetaria.html…

Ինձ նույնիսկ հետաքրքրեց, թե 1978 թվականին այդ ինչ է եղել, որ նման ինդեքս են հնարել։ Պարզվեց այդ թվերին արդարության ու հավասարության թեմա է եղել։ Ավելին, այն նաև կիրառվում է որոշ ծառայությունների գների համապատասխանացման համար։ Այսինքն, օբյեկտիվ հիմք է հանդիսանում, որով բարձրացնում են վարձավճարը։ Ահա հղումը կարդացեք 6.5 պարագրաֆում https://goo.gl/jG126g

Հ.Գ. Ինչքան պայքարում ես վիշապի դեմ, այնքան մեծանում է ցանկությունը նմանվելու նրան։ Հին հեքիաթ է, գիտեք։ Բայց մասնագիտական էթիկան վեր պահեք, քաղաքական գործիչներին իրական փաստերով հերքեք. քաղաքական գործիչներն այնքա սխալ բաներ են ասում, էլ դու սուս։ Բայց դե այս դեպքում հողմաղացների դեմ պայքար է ստացվել։ Չկա առանձին խավերի ինֆլյացիայի թիրախավորում։ Ինֆլյացիան վերհսկվում է ամբողջական պահանջարկի միջոցով։ Ընտրողաբար մոտեցումը միայն տվյալ պահի պոպուլիստական պահանջն է։ Եթե սխալվում եմ ու ունեք նման այլ օրինակ, լուսավորեք ինձ։ Կոնկրետ այս մեկն ինձ զարմացրեց, քանի որ հեղաշրջում էր իմացածս, այն էլ պարզեցի, որ սխալ է պնդումը։ Կա սոցիալական քաղաքականություն։ Հայաստանում աղքատության հաշվետվությունը պարունակում է ձեր ուզած ամեն ինչը։ Այսքանը, շնորհակալություն տանջանքս կիսելու համար։ Բոլոր ընթեցողներիս գրկում եմ»,- Facebook-ի իր էջում գրել է Աշոտ Խուրշուդյանը։



Նման նյութեր