Որոտանի կիրճի լքված գյուղերը. armgeo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որոտանի կիրճի լքված գյուղերը. armgeo.am

Հայաստանում շատ կան վայրեր, որոնք կարող են միանգամայն գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, ուղղակի դրանք պետք է բացահայտել և կարողանալ պատշաճ կերպով ներկայացնել: Գեղատեսիլ Որոտանի կիրճի ստորին հատվածում և լանջերին ծվարել են անցյալ դարի կեսերին լքված գյուղեր: Մի գյուղից մյուսը ձգվում են գեղեցիկ արշավային արահետներ: Այս ձորը լի է բնության և պատմա-մշակութային հուշարձաններով:

Հին Խոտ

Հին Խոտ գյուղատեղին Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է եղել: Գյուղը գտնվում է ժայռերի վրա, ավելի ճիշտ՝ ժայռերի մեջ: Այստեղ մարդիկ նախ բնակության համար հարմարեցրել են տուֆային հրաբխային ապարներում ձևավորված քարանձավները: Ավելի ուշ քարանձավային բնակատեղիներն ընդարձակել են քարե շարվածքների հաշվին, այս պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես տները ժայռերից են աճում: Բնակավայրը գտնվում է Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր սարավանդի՝ ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության վրա, շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ Գյուղը բնակեցված է եղել մինչև 1970-ականները, այնուհետև տեղաբնակները տեղափոխվել են նոր՝ ավելի հարմար և հարթ տարածք, հին գյուղից դեպի հյուսիս, որն էլ ներկայիս Խոտ գյուղն է հանդիսանում: Հին գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որոնցից մեկի տարածքում պահպանվել են 12-րդ դարում կառուցված Կարմիր վանքի ավերակները։ Ավանդույթի համաձայն՝ այս եկեղեցու զանգից է առաջացել նաեւ ամբողջ մարզի Զանգեզուր անվանումը: Ըստ վարկածներից մեկի՝ այս զանգը շատ հզոր հնչողություն ուներ, եւ Զանգեզուր տեղանունն առաջացել է «Զանգ զոր» բառերից, այսինքն՝ հզոր զանգ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն առաջացել է «Զանգերն իզուր են» բառակապակցությունից:

Պատմական արձանագրությունները վկայում են, որ Խոտը հանրահայտ Տաթևի վանքի հարկատու գյուղերից մեկն է եղել, և 1205 թվականին Խաղբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրաբերել է Տաթևի վանքին: Հին Խոտի հյուսիս-արևելյան մասում, բարձր ձորափին է գտնվում Խոտի վանքը, հնագույն մի շինություն՝ կառուցված 5-6-րդ դարերում։ Գյուղում կա նաև, հավանաբար, 17-րդ դարի 2-րդ կեսին կառուցված Մրգաձորի Խաչ կոչվող մի եկեղեցի, որն, ըստ ավանդույթի, կառուցել է պարսիկ տիրակալ Շահ-Աբասի հարեմից փախած մի հայուհի:

Ամբողջությամբ՝ armgeo.am



Նման նյութեր