Ինչպես իմանալ ի՞նչ է հայտնի ձեր մասին Ֆեյսբուքին
Advertisement 1000 x 90

Ինչպես իմանալ ի՞նչ է հայտնի ձեր մասին Ֆեյսբուքին

Խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի, շուրջ չեն հանդարտվում վեճերը օգտատերերի մասին տեղեկություններ հավաքելու ու օգտագործելու իրավազորության մասին: Այդպիսի տվյալներ կարող էին օգտագործված լինել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա ազդելու համար: Դրանում մեղադրում են Cambridge Analytica բրիտանական ընկերությանը:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, եթե դուք Ֆեյսբուքի երկու մլրդ ակտիվ օգտատերերի թվում եք, ապա հավանաբար սոցցանցին հայտնի կլինեն ձեր ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, գործունեության տեսակը, սիրած երաժշտությունը, այցելվող վայրերը, օգտագործվող տրանսպորտը և ազատ ժամանակ անցկացնելու նախընտրելի տեսակները:

Նպատակաուղղված գովազդային արշավներ անցկացնելու հարցում գովազդատուներին օգնելու համար սոցցանցը խմբավորում է տարիքի, սեռի, հետաքրքրությունների, ցանցին միանալու համար օգտագործվող սարքավորումների և շատ այլ պարամետրերով բոլոր տվյալները՝ ըստ կատեգորիաների:

Սոցցանցը բացատրում է տեղեկատվություն հավաքելու անհրաժեշտությունը օգտատերերին ցույց տրվող գովազդը ավելի հետաքրքիր ու կենսական դարձնելու ցանկությամբ:

Եվ այսպես, գոյություն ունի էջ, որը կոչվում է «Ձեր գովազդային նախընտրությունները»: Այն բաժանված է չորս մասի:

Ձեր հետաքրքրությունները՝ բաժնում թվարկվում են ձեր գովազդային նախընտրությունները՝ զվարճալիքների, մասնագիտական և մարզական հետաքրքրությունների բնագավառում ձեր ճաշակին համապատասխան՝ վայրերը, որտեղ դուք գնացել եք և այն, ինչով եք դուք զբաղվել, ձեր ընտանիքը, կրթությունը, նախասիրությունները ու կենսակերպը:

Սոցցանցը բացատրում է, թե ինչու այդ տարրերից յուրաքանչյուրն այնտեղ առկա է՝ դրանց զգալի մասը հայտնվում է այն բանից հետո, երբ դուք անցնում եք որևէ գովազդային հղմանը, տեղադրում եք որևէ հավելված կամ նշում եք՝ հավանել, ինչպես նաև մեկնաբանում եք որևէ էջ:

Գովազդատուները, որոնց հետ դուք փոխգործակցել եք՝ այդ բաժնում թվարկվում են, թե որ գովազդատուներն ունեն ձեր կոնտակտային տեղեկատվությունը, նրանց որ գովազդն է ձեզ հետաքրքրել և նրանց որ կայքերն են դուք այցելել:

Ձեր տվյալները՝ այս բաժինը պարունակում է տեղեկատվություն ձեր ընտանեկան վիճակի, գործատուի ու զբաղեցրած պաշտոնի (եթե դուք դա նշել եք ձեր պրոֆիլում) մասին:

Սակայն, երևի, ամենահետաքրքականն այն է, թե ինչ է այստեղ նշվում, ձեզ ո՛ր գովազդային կատեգորիային են դասել (դրանք բավականին շատ են, օրինակ՝ հունիսին ծնվածները, տեխնոլոգիաների կողմակիցները, հայրենիքից վտարվածները, iPad Air-ի սեփականատերերը):

Մի փոքր խորհուրդ՝ եթե դուք հեռացնեք նախասիրությունները և տեղեկատվությունը, որն ունի սոցցանցը ձեր մասին, դա չի բերի ձեր ժապավենում գովազդի քանակի նվազելուն, դուք, ինչպես նախկինում, կշարունակեք այն տեսնել, բայց այն կհայտնվի պատահականության սկզբունքով: Չի կարելի լրիվ շրջափակել գովազդը Ֆեյսբուքում: «Գովազդի շնորհիվ սոցցանցը շարունակում է մնալ անվճար»,- հաստատում է Facebook-ի ղեկավարությունը:



Նման նյութեր