Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը. Forbes-ն անդրադարձել է Չերչիլի սիրելի հայկական կոնյակի պատմությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը. Forbes-ն անդրադարձել է Չերչիլի սիրելի հայկական կոնյակի պատմությանը

Հայաստանում կոնյակի արտադրությունը, որը դարերի պատմություն ունի, շարունակում է մնալ որպես խոշոր բիզնես: Երկրի մայրաքաղաք Երևանը կարող է պարծենալ նրանով, որ այստեղ մեկ շնչին բաժին հասնող կոնյակի թորիչներն ավելի շատ են, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքում, այդ թվում և ֆրանսիական Կոնյակում: Այս մասին ասվում է հեղինակավոր Forbes պարբերականում հրապարակված լայնածավալ հոդվածում, որը վերնագրված է՝ «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը»:

Հեղինակ Ջոզեֆ Միկալեֆը նշում է, որ Հայաստանն առհասարակ հայտնի է որպես գինու արտադրությամբ զբաղվող աշխարհի հնագույն երկիր: Սակայն կոնյակի արտադրությունը ևս դեպի պատմության խորքերը գնացող պատմություն ունի:

Նա ընդգծում է, որ 19-րդ դարի վերջերին Հայաստանում արդեն ծաղկուն կերպով զարգանում էր կոնյակի արտադրությունը: «Հաշվի առնելով կոնյակի հանրաճանաչությունը Ռուսաստանում, որն այդ ժամանակ դաշնակցում էր Ֆրանսիայի հետ, հայկական բրենդին ևս սկսեց անվանվել կոնյակ՝ մի բան, որը ներկայում շարունակվում է Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք այլ հանրապետություններում»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ հայտնի հայ գործարար Նիկոլայ Շուստովն իրավունք ուներ իր արտադրանքը, որը մատակարարվում էր ռուս ցարին, անվանել կոնյակ: Արդեն 1990 թվականին նրա հիմնած «Շուստով և որդիներ» ընկերության բրենդին Փարիզի Universal Expo-ի ժամանակ խիստ մրցակցության պայմաններում հաղթում է ֆրանսիական Կոնյակ քաղաքի արտադրանքը ներկայացնող ընկերությանը և իրավունք է ստանում պաշտոնապես իր արտադրանքն անվանել «կոնյակ»:

Ամբողջությամբ՝ armenpress.am



Նման նյութեր