Անհասանելի աստվածուհու ցանկությունը՝ տեսնել Կ. Պաուստովսկուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անհասանելի աստվածուհու ցանկությունը՝ տեսնել Կ. Պաուստովսկուն

Երբ Մարլեն Դիտրիխը եկել է Խորհրդային Միություն, նրան հարցրել են. «Ի՞նչ կցանկանայիք տեսնել Մոսկվայում՝ Կրեմլը, Մեծ թատրոնը, Դամբարանը…»: Եվ անհասանելի աստվածուհին կիսաձայն պատասխանել է. «Ես կուզեի տեսնել խորհրդային գրող Կոնստանտին Պաուստովսկուն: Դա իմ վաղեմի երազանքն է»:

453600

Ասել, թե ներկաներն ապշել էին, նշանակում է, ոչինչ չասել: Համաշխարհային աստղը և ինչ-որ Պաուստովսկի՞… (սա հանդիպման կազմակերպիչների կարծիքն է), դա ինչ անհեթեթություն է, բայց, բոլորին՝ ոտքի, գտնել Պաուստովսկուն: Երեկոյան, արդեն վատառողջ Պաուստովսկուն գտել էին:

md

Այն, ինչ տեղի ունեցավ համերգին, արդեն լեգենդի պես է հնչում… Օրորվելով բեմ դուրս եկավ մի ծերուկ: Եվ այստեղ, Ռեմարկի և Հեմինգուեյի համաշխարհային աստղ՝ բարեկամը, ոչինչ չասելով, քարերով ասեղնագործ իր համերգային շորով, նրա առջև ծնկի իջավ: Զգեստը նեղ էր, թելերը պատռվեցին և փոքրիկ քարերը, որ զարդարում էին զգեստը, շաղ եկան բեմով մեկ: Դիտրիխը համբուրեց նրա ձեռքը, ապա սեղմեց այն իր երեսին: Նա արտասվում էր… Դահլիճում նստածները ոչինչ չհասկանալով, միմյանց էին նայում, հետո ամոթից՝ ոտքի կանգնեցին, ապա դահլիճը ողողվեց ծափերով:

Իսկ երբ ամեն բան հանդարտվեց, Պաուստովսկուն նստելու տեղ տվեցին, Մարլեն Դիտրիխը, նորից՝ կիսաձայն պատմեց, որ իր համար գրական ամենամեծ իրադարձությունը եղել է Կոնստանտին Պաուստովսկու «Հեռագիրը» ստեղծագործությունը, որը նա պատահաբար գտել և կարդացել է գերմաներենով գրված մի ժողովածուի մեջ: «Այդ օրվանից պարտքս եմ համարել, հնարավորության դեպքում, գտնել և համբուրել այդ պատմությունը գրողի ձեռքը: Ես երջանիկ եմ, որ կարողացա դա անել: Շնորհակալություն»:

bigpicture.ru