Ներքաղաքական իրադարձությունների ընթացքում մեծ էր զգացմունքային ֆոնի վրա ինֆորմացիայի արտահոսքը. փորձագետ
Advertisement 1000 x 90

Ներքաղաքական իրադարձությունների ընթացքում մեծ էր զգացմունքային ֆոնի վրա ինֆորմացիայի արտահոսքը. փորձագետ

Հայաստանում ծավալված իրադարձությունների ընթացքում սոցցանցերից ամենապահանջվածը Ֆեյսբուքն ու Telegram-ն էին:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ «Ինստագրամ»-ը վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձությունները ներկայացնում էր էսթետիկ տեսանկյունից: «Օտարալեզու հարթակի տեսանկյունից ակտիվ էր նաև Թվիթերը: Կային օրեր, երբ ֆեյսբուքը շատ վատ էր աշխատում, իսկ նրան փոխարինող համեմատաբար թեթև հարթակը Telegram-ն էր»,- ասաց նա:

Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց, որ այս ընթացքում եղավ նաև կեղծ, որոշ դեպքերում՝ զգացմունքային ֆոնի վրա ինֆորմացիոն  արտահոսք: «Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ հանդիպեցինք անբարեխիղճ անձանց, ովքեր գումար աշխատելու համար անիմաստ կայքեր են ստեղծում,  որը, ցավոք, աշխատում էր: Նման կայքեր ուղղակի պետք է չմտնել»,- նշեց մեդիափորձագետը:

Տեղեկատվական դաշտում այս օրերին մեծ հեղափոխություն արեցին ուղիղ եթերները: Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ դրանց ֆոնին տարբեր կարծիքներն ու վերլուծություններն անհետաքրքիր դարձան:

Անդրադառնալով հեռուստաընկերություններին՝ բանախոսն ընդգծեց, որ դրանք չեն ապահովում այն ամենն, ինչ մարդկանց անհրաժեշտ է: «Փողոցով քայլում ես, բոլորը հեռախոսների մեջ են: Հեռուստաընկերություններն այս պարագայում բավական իներտ են»,- հավելեց նա:



Նման նյութեր