«Այսօրվա փոփոխություններից ինձ հեռու եմ պահում…». Աշոտ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

«Այսօրվա փոփոխություններից ինձ հեռու եմ պահում…». Աշոտ Խուրշուդյան

Ներկայացնում ենք Մարդկային կայուն զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանի 2014թ.-ին արված հրապարակումը, որի մասին նա այսօր հիշեցրել է իր էջում, գրելով՝

«Սա շուտ եմ գրել, ու մինչև հիմա արդի է։ Այսօրվա փոփոխություններից ինձ հեռու եմ պահում, քանի որ գտնում եմ, որ պատասխանատվությունը պիտի ստանձնեն նրանք, ովքեր այն արեցին։ Բայց ամեն դեպքում ուսանելի է Ադենաուերի անցած ուղին».

«Սովորելու վրա այսօր էլ ժամանակ վատնեցի: Ուսումնասիրում էի երկու երևույթ. Կոնրադ Ադենաուրի կյանքն ու Իրանական հեղափոխությունը: Երկուսն էլ անում էի ուկրաինական դեպքերի դիտանկյունով /նաև մեր/
Իրանական հեղափոխությունը դեռևս զարմանալի նման է Ուկրաինայում ընթացող գործընթացներին: Ֆրանսիական, հոկտեմբերյան և այլ հեղափոխությունները այդքան նման չեն, ինչքան իրանականը:
Ադենաուրի կյանքն առավել հետաքրքիր էր, որ հասկանայի, թե տրանսֆորմացիան ինչպե՞ս է լինում, ի՞նչ առաջնորդ է պետք, որ երկիրը ոտքի հանի: Առանձնացնեմ երեք դրվագ.

1. Ադենաուրը համագործակցելով արևմուտքի հետ, դառնալով քաղաքապետ, չի զլացել ու քննադատել է անգլիացիներին, որից հետո անգլիացիք գործից նրան հանել են: Նրա հայացքները գերմանական էին, ինքն էլ անգլաֆոբ: Հետևություն, արևմուտքի կամ ռուսի պոչը մտած լիդեր չի կարող վերափոխել երկիրը:

2. Լինելով կաթոլիկ ու ուժեղ հակաբողոքական, միևնույնն է, գիտակցել է, որ բողոքականներին անհրաժեշտ է հնարավորություն տալ սեփական քաղաքական ինստիտուտները ունենալ: Սխալ է համարել իր հին կարծիքը, որ Գերմանիայի աղետի ակունքը բողոքականությունն է, ինչը հիմք է հանդիսացել պրուսիանիզմին և նացիոնալ-սոցիալիզմին: Հետևություն, Ուկրաինայի լիդերը չպիտի մի արժեքը պարտադրի և հակադրի մյուսին, արևմուտքն ընդդեմ Ռուսաստան դիքոտոմիան կործանիչ է:

3. Գիտակցել է, որ դենացիֆիկացիան ամենակրևոր քայլն է, որպեսզի նոր արժեքների վրա երկիր կառուցի: Հետևություն. Ուկրաինայի լիդերը պետք է վերակենդանացող նացիոնալիզմն ու բենդերականությունը արմատախիլ անի: Դե, իսկ դեսովետացման կարիք բոլորս ունենք:

Նման լիդեր չեմ տեսնում, ոչ Ուկրաինայում, ոչ էլ մեր մոտ: Մեր մոտ հատկապես թույլ է երկրորդ կետը: Իսկ այդ կետը ամենահակապոպուլյար կետն է»:



Նման նյութեր