Նախկին իշխանությունների վարած փնթի տնտեսական քաղաքականության արդյունքում նոր իշխանությունը ժառանգել է բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը տարիներ շարունակ կուտակում են նոր խնդիրներ։ Դրանցից է կուտակային կենսաթոշակային համակարգը, որի նկատմամբ կա մեծ անվստահություն և հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչի ներդրումը խորացնելու է այդ անվստահությունը։ Իհարկե, որևէ բարեփոխում չպետք է արվի հապշպատ, նախորդ իշխանությունների նման “ոտի վրա”, երբ ամեն օրենքի ընդունմանը հաջորդում էր տասնյակ փոփոխություններ և լրացումներ, ինչը ավելի է ավելացրել անվստահության մթնոլորտը։
Սակայն, առկա խնդիրների լուծման սկզբունքները պետք է ամրագրվեն շատ արագ, որի հիման վրա իրականացվեն քննարկումներ, կատարվեն օրենսդրական, գործընթացային փոփոխություններ։
Եվ այսպես, ինչ է պետք ամրագրել կուտակային կենսաթոշակային համակարգի մասով՝
1. Պարտադիր բաղադրիչի ներդրումը հետաձգել մինչև 2019թ հունվարի 1-ը,
2. Բոլորը միանալու են կուտակային համակարգին,
3. Պարտադիրի ներդրմանը զուգահեռ նվազեցվում է եկամտային հարկը, որը չի առաջացնում հավելյալ բեռ քաղաքացիների համար։ Ընդ որում, սոցիալական վճարը նպատակահարմար է ներառել եկամտային հարկի մեջ, ինչպես նախատեսված է հիմա 1996թ-ից հետո ծնվածների համար։
4. Ֆոնդերին իշխանության բարձր մակարդակ տրվում է համագործակցության ակտիվացման երաշխիքներ, մասնավորապես նախորդ իշխանությունների ստվերային տնտեսության պատճառով քիչ են եղել նաև հատկացումները, որը հաջորդ տարի զգալի կավելանա։
5. Հասարակությանը բացատրվում է ահավոր պարզ բան, որը նախորդ իշխանությունների մոտ ինչպես միշտ չստացվեց՝ կուտակային համակարգի եկամտաբերությունը ոչ թե օրինակ 10% է և գնաճով ինդեքսավորվում է, այլ նվազագույնը տարեկան 100% է, քանի որ հատկացման չափ էլ հատկացվում է պետական բյուջեից, իսկ այդպիսի եկամտաբերությամբ ներդրումը ակնհայտ արդարացված է։
6. Այս տարվա խնայվող 12 մլրդ դրամ գումարով, որը պետք է տրվի բյուջեից պարտադիրի ներդրման արդյունքում, բարձրացնել ծերության կենսաթոշակը։
Հաջորդ անգամ կխոսենք Նաիրիտից 🙂