Ինչպես են նվազել բանանի, շաքարավազի և մի շարք այլ մթերքների գները. պարզաբանում է ՏՄՊՊՀ–ն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչպես են նվազել բանանի, շաքարավազի և մի շարք այլ մթերքների գները. պարզաբանում է ՏՄՊՊՀ–ն. armeniasputnik.am

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը մոնիթորինգ է անցկացրել շուկայում` պարզելու լայն սպառման մթերքների գների տատանման պատճառները։

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը տեղեկացնում է, որ իրենք շաբաթական երեքանգամյա կտրվածքով դիտանցումներ և մոնիթորինգ են իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, ինչպես նաև գերիշխող դիրք զբաղեցնող առևտրային կետերում:

Համաձայն մոնիթորինգի` մի քանի գերիշխող ապրանքային շուկաներում արձանագրվել է գների նվազում: Ընթացիկ տարում որոշակի գնային նվազում է արձանագրվել բանանի շուկայում: Մասնավորապես, ապրիլի 3-ից 1 կգ բանանի գինը նվազել է միջինում 175 դրամով՝ 870-ի փոխարեն մայիսի սկզբին դառնալով 695 դրամ:

Գնանկումը շարունակվել է նաև մայիս ամսվա ընթացքում՝ արձանագրելով ևս մինչև 105 դրամի նվազում: Հանձնաժողովի դիտարկումներով` 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին բանանի գների նվազումները պայմանավորված են մի քանի գործոններով: Նախ` պետք է նկատի ունենալ, որ բանանի իրացումը կրում է սեզոնային բնույթ. յուրաքանչյուր տարի, ապրիլ-մայիս ամիսներից սկսած, իջնում են բանանի իրացման գները: Այս հանգամանքը պայմանավորված է հիմնականում նրանով, որ նշված ամիսներին արդեն շուկա են դուրս գալիս տեղական արտադրության մրգերը, որոնց սպառման ծավալների աճին զուգահեռ նվազում են ներկրված արևադարձային մրգերի սպառման ծավալները: Բացի այդ, 2018 թվականի տարեսկզբից միջազգային շուկաներում դիտարկվում է բանանի ձեռքբերման գների իջեցում, ինչը, մի քանի ամիս անց ազդեցություն է ունենում իրացման գների վրա:

ԵԱՏՄ ամդամակցությամբ պայմանավորված` բանանի շուկայում ներմուծում իրականացնող տնտեսվարողների թիվը վերջին 3 տարիների ընթացքում էականորեն ավելացել է: Ներմուծման ընթացակարգերի պարզեցումը հանգեցրել է ներմուծող տնտեսվարողների թվի աճին: Եթե 2015 թվականին բանան ներմուծող տնտեսվարողների  թիվը եղել է 16, ապա 2017-ին  ավելացել է՝ դառնալով 42: Այս հանգամանքը ևս որոշակիորեն իր ազդեցությունն է ունեցել իրացման գների վրա:

armeniasputnik.am