Աշոտ Խուրշուդյան. «Արժենքերն ու իրականությունը»
Advertisement 1000 x 90

Աշոտ Խուրշուդյան. «Արժենքերն ու իրականությունը»

Արժեքները գալիս են գրքերից կյանքից ու չգիտեմ էլ ինչից։ Արժեքների մի ահռելի մաս, եթե ոչ բոլորը, ունեն ունիվերսալ նշանակություն, այսինքն շատ բաներ գալիս են համաշխարհային գրականությունից, պատմությունից ու էլի չգիտեմ ինչերից։ Երբ մարդ իրեն նույնականցնում է որոշակի արժքեներով, սկսում է դրանք պաշտպանել։ Ու սա բնական պրոցես է։ Ու …. խնդրահարույց։

Օրինակ, շատերը սկսում են տնտեսական որևէ գաղափար առաջ տանել։ Մինչև տնտեսագիտությունն այսպիսի բան ունի, մինչև մշակես քո քաղաքականությունը, պիտի հասկանես թե ինչ տնտեսություն ես դու։ Հայաստանը ՓՈՔՐ ԲԱՑ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է։ Սա կարևոր պարամետր է, որ ցանկացած մոդելում պետք է գրես։ Եթե սրա մասին մոռացար ու սկսեցիր նմանակել մեծ տնտեսությունների մոդելները, կամ /ավելի վատ/ փակ տնտեսությունների մոդելները, ուրեմն քաշվար։

Հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Մոռանալով մեր տնտեսությունը, մարդիկ կարդացած գրքերի /հիմնականում ամերիկյան/ արժեքներն են առաջ տանում։

Կոնկրետացնեմ։

Հայաստանում կա փոքր, բայց բավական ակտիվ, ձախ լիբերտարիան, նույնիսկ ձախ անարխիստական իրենց հռչակողների խումբ։ Որ հարցնես, շատ լավ դասագրքերով, ցիտատներով, մեծ մտածողների խոսքերով կհիմնավորեն իրենց ճիշտ արժեքները։

Բայց եթե ուզես նրանց պահանջածը կիրառել, Հայաստանի տնտեսությունը մեկ տարուց կփլվի։

Նրանք ուզում են հարկերը ցածր լինեն, որ իրենց ազատությունները շատ լինեն, բայց մարդկանց կրթական իրավունքները պաշտպանվեն, աղքատները ստանան բարձր նպաստներ, էկոլոգիան պաշտպանվի, լինի կանաչ տնտեսություն … հա ու հարուստներ չլինեն։ Ու էլի լիքը ուտոպիստական բաներ։ Լավ եք անում, որ ձեր արժքեներն ունեք և առաջ եք տանում, բայց դրանք կյանքի կոչելը փոքր բաց տնտեսությունում՝ մահացու է, հատկապես այնպիսի սպառող հասարակությունում, ինչպիսին մերն է։

Ես ձեզ համար վատ լուր ունեմ։ Եթե ուզում եք Հայաստանում աղքատությունը նվազի, ավելի բարեկեցիք լինենք, ապա հարկերը բարձրացնելուն այլընտրանք չկա։ Մենք կամ պիտի դառնանք սոցիալական կամ էլ այսպես շարունակենք գոյատևել։ Ավելին, հարկերը բարձրացնելուն զուգահեռ, բարեկեցության մի քսան տարվա ճանապարհ է պետք անցնել. մի օրում բարեկեցություն չի լինելու։ Հա, կուտակայինն էլ պիտի պարտադիր լինի, որ այսօրվա վաստակածը չսպառենք ու ապագա սերունդներին աղքատացնենք։ Վեհ արժեքների շուրջ հավես է զրուցելը, բայց մի հատ փորձեք դրանք կյանքի կոչել մեր պարագայում, ոչ թե «ամերիկաների»…

Աշոտ Խուրշուդյան