«Երջանկության կարելի է հասնել միայն մշտապես, ամեն պահ սեփական հույզերի ու մտքերի կառավարման միջոցով» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երջանկության կարելի է հասնել միայն մշտապես, ամեն պահ սեփական հույզերի ու մտքերի կառավարման միջոցով»

Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի հրապարակումը.

Վերջին շրջանում կարդացածս ամենաուժեղ գրքերից։ Գրքեր են լինում է, որից հետո կյանքումդ փոփոխություններ են մտնում, սա հենց էդ գրքերից է։

Հեղինակը պատմում է, որ գրքի գաղափարն եկավ երկրորդ համաշխարհայինից հետո, երբ փոխվեց շրջակա միջավայրն ու կյանքը, շատ մարդիկ, ովքեր նախկինում հաջողակ էին ու ուրախ, աշխատանքից, գործից, նախկին կայունությունից զրկվելուց հետո կորցրեցին իրենց, անօգնական ու ճնշված դարձան։ Միևնույն ժամանակ շատերը, չնայած իրենց շրջապատի քաոսի, եռանդով կպան գործին ու չկորցրեցին իրենց ոգին, օրինակ դարձան շատերի համար ու կարողացան երջանիկ ապրել այդ իրավիճակում։

Վերոնշյալ երևույթը հեղինակի մոտ հարց է առաջացրել, թե ինչպես է այդպես ստացվում և արդյունքում, ինչու մարդկանց մի մասը նույն իրավիճակում կորցնում են իրենց, մյուսները’ ոչ։ Արդյունքում ձևակերպում է «հոսք» երևույթը, որը սովորեցնում է հաճույք ստանալ ընթացիք պրոցեսներից, ոչ թե սպասել հետագայում ինչ-որ երջանկության։

Մենք բոլորս հիմնականում ապրում ենք կամ անցյալի հիշողություններով կամ էլ ապագայում լավ լինելու հույսով, բայց կյանքն արդյունքում հոսում է, իսկ «հոսքը» ենթադրում է հաճույք ստանալ ներկա ապրումներից, չսպասելով ինչ-որ անորոշ ապագայի։ Քանի որ հենց հասնում ես երազածդ երջանկությանը, անմիջապես այն կորցնում է իր ուժը։

Մեջբերեմ, «Ես հայտնաբերեցի, որ երջանկությունն այն չէ, ինչ մեզ հետ պատահում է։ Երջանկությունը բախտի կամ երջանիկ պատահականության հետևանք չէ, այն չի կարելի գնել կամ ուժով ստանալ։ Երջանկությունը գալիս է ոչ թե շրջակա միջավայրի իրադարձությունների հետ, այլ այդ իրադարձությունների մեր մեկնաբանությունից է ձևավորում։ Երջանկությունը դա իրավիճակ է, որին մարդիկ պետք է պատրաստվեն, ներքուստ աճեցնեն այդ երևույթը։ Էն մարդիկ, ովքեր կկարողանան կառավարել իրենց զգացմունքները, հույզերը, կարող ենք ինքնուրույն ազդել իրենց կյանքի որակի վրա։ Մենակ էդպես մենք կարող ենք մոտենալ երջանկությանը»։

Գրքում հիմնավորվում է, որ ոչինչ մեզ չի կարող երջանկություն տալ, քանի որ երջանկության կարելի է հասնել միայն մշտապես, ամեն պահ սեփական հույզերի ու մտքերի կառավարման միջոցով։ Իսկ ինչպես հասնել դրանց, դա արդեն գրքում մանրամասն նկարագրվում է։

Կարճ ասած խիստ խորհուրդ եմ տալիս բոլորին։