Թեփը շատերի համար իրական չարիք է դարձել: Այդ իսկ պատճառով մարդկանց մեծամասնությունը փորձում է գտնել տարբեր միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ երևույթից: Թեփը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներով, և այն բոլորովին, հիվանդություն չի համարվում: Թեփը մաշկի մեռած բջիջներն է, որոնք որոշակի սնկի ազդեցության ներքո շատանում են:
Թեփի դեմ պայքարում չպետք է օգտագործել հզոր հակասնկային դեղամիջոցներ: Հատուկ շամպունների կանոնավոր օգտագործման դեպքում մեկընդմիշտ կմոռանաք այս երևույթի մասին:
Տնական միջոցներ՝ թեփի դեմ
Եղինջի թուրմն արդյունավետ կերպով պայքարում է թեփի դեմ: 3-5 գդալ մանրացրած եղինջի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր, եռացրեք 10 րոպե ջրի գոլորշու վրա, սառեցրեք, քամեք: Ամեն օր ստացված թուրմը քսեք գլխին:
Թեփը վերացնում են նաև այն դիմակները,որոնց բաղադրության մեջ են մտնում կեֆիրը, դեղնուցն ու գարեջուրը:
4ճ/գ ձիթապղի յուղը տաքացրեք գոլորշու վրա, ավելացրեք կես կիտրոնի հյութ: Գոլ մասսան քսեք գլխին՝ մազերը լվանալուց 1 ժամ առաջ:
Սոխից խյուս պատրաստեք, քսեք գլխամաշկին, փաթաթեք գլուխը պոլիէթիլենային փաթեթով և սրբիչով: 2 ժամ անց մազերը լվացեք շամպունով:
2 ձվի դեղնուցը խառնեք կես կիտրոնի հյութով, ավելացրեք մի քանի կաթիլ գերչակի կամ կռատուկի յուղ (Репейное масло): Ստացված զանգվածը քսեք գլխին՝ լողանալուց մի որոշ ժամանակ առաջ:
1 ճ/գ սոխի հյութը խառնեք 2 ճ/գ օղու և 1 ճ/գ գերչակի յուղի հետ: Մազերը լվանալուց մեկ ժամ առաջ ստացված զանգվածը քսեք մազերին:
Դիմակ՝ չոր մազերի համար: Մեկական ճաշի գդալ գերչակի և ձիթապտղի յուղը խառնեք կես կիտրոնի հյութով, քսեք մազերին՝ լողանալուց 20-30 րոպե առաջ:
Դիմակ՝ յուղոտ մազերի համար: Հավասար քանակությամբ խառնեք մեղր, թթվասեր, մայոնեզ, ալոէի հյութ, կիտրոնի հյութ, գերչակի յուղ, ավելացրեք 2 պճեղ քերած սխտոր: Ամբողջը քսեք գլխամաշկին՝ մազերը լվանալուց կես ժամ առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը