Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը LiveJournal-ի իր էջում պատմել է, որ հունիսի 19-ին հանդես է եկել Նյու Յորքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 38-րդ նստաշրջանում:
Իր հրապարակման մեջ բլոգերը պատմել է, որ նիստին խոսել է 2017 թվականի սեպտեմբերին Բաքվի բանտից իր ազատ արձակման գործում սոցիալական ցանցերի դերի և վերջին շրջանում բռնապետական ռեժիմներում մամուլի նկատմամբ ճնշումների մասին: Լապշինը գրել է, որ իր 15-րոպեանոց ելույթում պատմել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի և Բաքվի բանտում սպանված բլոգեր Մեհման Գալանդարովի մասին և հավելել է, որ իր մոտ տպավորություն է, որ իր ելույթն աշխուժություն է մտցրել լսարանում:
Բլոգերը հայտնել է նաև, որ ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում իր անունը երբեք չի նշվում բանախոսների ցանկում՝ ադրբեջանական կողմից հնարավոր սադրանքների պատճառով: Լապշինը հայտնել է դրա պատճառը՝ նշելով, որ ծանոթ դիվանագետներից մեկը պատմել է, որ ադրբեջանցիները մի անգամ «Խոջալու» բղավելով մտել են ՄԱԿ-ի պրոֆիլային հանձնաժողովներից մեկը, որտեղ քննարկվում էր Կենտրոնական Աֆրիկայում Սահելի ամայացման խնդիրը՝ շփոթելով սենյակը: