Քաղաքական շատ գործիչներ մոռանում են, թե ինչ են ասել նախկինում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Քաղաքական շատ գործիչներ մոռանում են, թե ինչ են ասել նախկինում. hraparak.am

Օգոստոսի 14-ին պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, սակայն մի խումբ քաղաքացիներ, որոնց մեջ կային նաև նոր իշխանության ներկայացուցիչներ, այն տապալեցին։ Իսկ պատճառն էլ այն էր, որ վերաքննիչ դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս խափանման միջոց կալանքը չեղարկելու մասին։ Թեմայի շուրջ խոսեցինք ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի հետ։

Պարոն Պողոսյան, մենք ականատեսը եղանք մի դեպքի, երբ վճռաբեկ դատարանը նման հնչեղություն ունեցող գործով առաջին ատյանի դատարանի վճռին հակասող վճիռ է կայացնում։ Սա արդարադատության դրսևորո՞ւմ է, թե՞ այլ պատճառներ կարող են լինել։

-Եզրակացություններ չի կարելի անել, քանի դեռ որոշմանը ծանոթ չենք, որոշումը պետք է միշտ ուշադիր կարդալ, գնահատել, քննարկել, տեսնել, թե ինչ հիմնավորումներ կան, և հետո նոր անդրադառնալ այդ հարցին։ Դրա համար ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, առավել ևս կա 3-րդ ատյան՝ վճռաբեկ դատարանը, երբ գործն այնտեղ էլ գնա, ու դրանով գնահատական տրվի ե՛ւ 1-ին ատյանի որոշմանը, ե՛ւ վերաքննիչի որոշմանը, նոր դրանից հետո կարելի է ինչ-որ հարցերի շուրջ խոսել և համապատասխան եզրակացություններ անել։

…Միշտ էլ կան մարդիկ, որոնց մեղադրանքներ են առաջադրված, և մարդկանց մի մասը կարծում է, որ ճիշտ է արվել, մյուս մասն էլ կարծում է, որ իրենց բարեկամին, հարազատին, ընկերոջը վարկաբեկում են և այլն։ Մանավանդ քաղաքական դեմքերի շուրջ միշտ այդ բանը կա, ուղղակի ես կուզեի, որ, այնուամենայնիվ, մի բան բոլորը հիշեն, որը, դժբախտաբար, ամնեզիայի հետևանք է շատ քաղաքական գործիչների մոտ։ Մոռանում են, թե նախկինում նման դեպքերի վերաբերյալ իրենք ինչ են ասել, ինչ են հայտարարել։ Շատ գործիչներ այսօր ասում են՝ այսինչ բանն այսպես չէ, քաղաքական հետապնդում է։ Մի տարի առաջ իրենք ի՞նչ էին պատասխանում նման դեպքերում, որ գործը գտնվում է քննչական մարմիններում, իրավապահ մարմինները կավարտեն աշխատանքը, որոշում կկայացնեն, նոր մենք դրա մասին կխոսենք, հիմա արդեն տեղերը փոխվել են, և դա արդեն ամնեզիայի նշան է։

Ամբողջությամբ՝ hraparak.am