«Սուրբ Գևորգի մասունքներով խաչ-մասնատուփ. ոսկեջրած արծաթ, զմրուխտ, կորալ, սերդոլիկ, գունավոր քարեր, ապակի: Չափսը՝ 29 X 29 սմ: Պատրաստված է հայ վարպետների կողմից 1746 թվականին, Վանա լճի Լիմ կղզու վանքային համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցում: Պահվում է Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանում, ներկայումս ցուցադրված է Նյու Յորքի Մետրոպալիտեն թանգարանի «Արմենիա» ժամանակավոր ցուցադրությունում:
Մեր ոսկեգործ և արձաթագործ վարպետների աշխատանքները դարեր շարունակ ավանդաբար միշտ պահանջված են եղել աշխարհում, իսկ Վան քաղաքում, օրինակ, անգամ ոսկեգործների մի ամբողջ միություն է գործել մինչև 1915 թիվը: Կարծում եմ, որ սա հենց այն բնագավառն է, որը նույնպես պետք է առաջնահերթ կերպով խրախուսել և զարգացնել մեր երկրում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Շուխյանը: