
«1914թ. հունիսին Կոմիտասը մեկնում է Փարիզ` մասնակցելու Միջազգային երաժշտական ընկերության հերթական կոնգրեսին։ Զեկուցումների և հայ երաժշտության հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ է լինում, որ կայանում են երրորդ, չորրորդ չնախատեսված զեկուցումները։ Փարիզում ունեցած հաջողությունների լուրերի հետ Պոլիս էին հասել Կոմիտասի և Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ հոգևոր և աշխարհիկ երգերի սկավառակները։
Այդ երգերի ձայնագրմանը Կոմիտասը նվագակցել էր անձամբ` դաշնամուրով և ֆիլհարմոնով։ Հոգևորականները դա համարեցին մեղք և սրբապղծություն։ Կրոնական ժողովը դիմեց ոստիկանությանը, որ արգելվեն գրամոֆոնի պլաստիկաների վաճառքը. գնեցին սկավառակները և ջարդեցին։ Հետագա սերունդները և մենք զրկված ենք Կոմիտասի կատարմամբ ձայնասկավառակներից։ Կոմիտասից մեզ հասած մի քանի հազվագյուտ ձայնագրումները իրեղեն վկաներն են զրկանքի մեծության։
Հոկտեմբերի 1-ը երաժշտության համաշխարհային օրն է: Շնորհավոր»,- ֆեյսբուքյան էջում երեկ գրել է Մարինա Բաղդագյուլյանը: