«Ինչքան վարունգը ու բիբարը ծուռ՝ էնքան լավ»
Advertisement 1000 x 90

«Ինչքան վարունգը ու բիբարը ծուռ՝ էնքան լավ»

«Իրիկունը ընտրածս բիբարները լվանում եմ ու մտածում` էէէէ, էլի մոռոցա ծուռումռտիկները չառա… մեր մտերիմ մարդկանցից մեկը ջերմոց ունի ու վարունգ է աճեցնում: Մի անգամ իրենց տանն էինք, երբ եկավ միջնորդ գործարարը, որ իրենցից վարունգ էր մթերում, թարմ, համաչափ շարված վարունգի արկղերին մի հատ նայեց, մի հատ էլ նայեց ու թե՝ ծըկ, դուրս չի գալիս, փայլը տեղը չի: Էս մարդիկ իրար անցան գնացին մեքենայի փայլուն վարունգները տեսան, փայլուն վարունգներից 50 դրամաով պակաս հանձնեցին ու սկսեցին միտք անել, թե ինչպե՞ս փայլեցնեն վարունգները, հազիվ սովորել են ծուռ վարունգից ուղիղ ստանալ, հիմա էլ փայլուն: Ու ծուռից ուղիղ ու փայլունի համար հավելյալ նյութեր են օգտագործվում /երևի ոչ այնքան լավ նյութեր/ աճեցման պրոցեսի մեջ: Հիմա ինչ եմ ուզում ասել. ինչքան վարունգը ու բիբարը ծուռ՝ էնքան լավ ու այդ շուկայի պահանջարկը մենք ենք չէ ձևավորում, որ ասենք ծուռ վարունգ չունե՞ք, ծուռ վարունգի պահանջարկը կմեծանա չէ:), գյուղացուն էլ ավելի լավ, որովհետև այդ նյութերը էժան չեն»,- իր էջում գրել է լուսանկարչուհի Իննա Մխիթարյանը:



Նման նյութեր